Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հոկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզի Սիսիան համայնք։ Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի և Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի ուղեկցությամբ՝ Աննա Վարդապետյանն այցելել է Սիսիան համայնքի «Մայիսի 28», «Հիդրոշինարարների» և Կարեն Դեմիրճյանի անվան («Երևանյան») զբոսայգիներ, ծանոթացել է զբոսայգիների տարածքների նկատմամբ համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացված և իրականացվող աշխատանքներին։ «Մայիսի 28» զբոսայգում Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է, որ Սյունիքի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ զբոսայգու տարածքում գտնվող 13 հողամաս՝ 6411.48 քմ ընդհանուր մակերեսով, արդեն վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Եվս 5 հողամաս համայնքին վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։ Շրջայցի շրջանակում Աննա Վարդապետյանն այցելել է նաև «Հիդրոշինարարների» զբոսայգի, որն ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին՝ դատախազական ներգործության արդյունքում։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատախազության ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 10000 քմ մակերեսով զբոսայգու ամբողջ տարածքը 2003 թվականի սեպտեմբերի 16-ին 50 տարի ժամկետով վարձակալության էր տրամադրվել ֆիզիկական անձի։ Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է զբոսայգու նկատմամբ քաղաքացու վարձակալության իրավունքը։ Մոտ 30 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ամբողջ զբոսայգին վերադարձվել է Սիսիան համայնքին։ Այնուհետև, Աննա Վարդապետյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան («Երևանյան») զբոսայգի, որի տարածքում գտնվող հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հանրապետության գլխավոր դատախազը խրախուսելի է գնահատել զբոսայգիների տարածքները երկարաժամկետ վարձակալած այն քաղաքացիների վարքագիծը, ովքեր կամավոր խզում են վարձակալության պայմանագրերն ու զբոսայգիները վերադարձնում են համայնքի տիրապետմանը՝ այդպիսով համայնքին հնարավորություն տալով օր առաջ բարեկարգել ու կանաչապատել զբոսայգին։ «Այս իրավիճակներում Դատախազությունը գործընկերային է տրամադրված և կառուցողական մոտեցում է ցուցաբերում արտադատական կարգով հարցի կարգավորմանը։ «Հիդրոշինարարներ»-ի զբոսայգին նման՝ արտադատական կարգով համագործակցության արդյունք է, և մենք չենք կարող չգնահատել ֆիզիկական անձի այս վարքագիծն ու կարևորել, որ քաղաքացիները գիտակցեն՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, շատ հաճախ օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերի խզմամբ, շահում է իրենց ամբողջ համայնքը, որովհետև այդ համայնքի բնակիչներն ու համայնքում մեծացող երեխաները, համայնք-կառավարություն համատեղ ներդրման արդյունքում, ունենում են իրենց կարիքներին համապատասխան բարեկարգված այգիներ, զբոսայգիներ ու խաղահրապարակներ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը 2 զբոսայգիներն ամբողջությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տիրապետմանը վերադարձնելու և դրանցում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աննա Վարդապետյանը Սիսիանում շրջել է դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News
«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի
Shant News / 15 minutes ago
Որոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը
Shant News / 24 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 22-00 | 02.11.2026
Shant News / 30 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 20-00 | 02.11.2026
Shant News / 30 minutes ago
Related coverage

Որո՞նք են եղել ՀՀ զիջումները
Aysor.am / 10 minutes ago

Public pressure will be generated if the opposition opposes the adoption of the new Constitution. Pashinyan
Noyan Tapan TV / 10 minutes ago

Նիկոլ Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա
Aysor.am / 14 minutes ago

Մենք ԼՂ-ի և ՀՀ-ի միավորման նպատակ չունենք
Aysor.am / 20 minutes ago