Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա մի կին և հայտնել, որ Դավթաշեն թաղամասի բնակարաններից մեկում 2016 թվականից մինչ օրս բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից։ Նա նաև հայտնել է, որ նրանք աղջիկներ են վարձել, որպեսզի իր 42-ամյա ամուսնու հեռախոսահամարին զանգահարեն ու նամակներ գրեն, իր հեռախոսահամարը փոխանցել են տղաների, որպեսզի վերջիններս իրեն զանգահարեն, իր մասին տարբեր պիղծ տեղեկություններ են տարածել, ինչպես նաև տարածել են իր անչափահաս երեխայի տեսանյութը՝ վրան գրելով իրենց վարկաբեկող նյութ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , դեպքի վայր է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ահազանգող կնոջ ամուսնու Ռուսաստանի Դաշնության բնակիչ 62-ամյա մայրը, 69-ամյա ամուսնու հոր միջոցով, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, հեռախոսազանգով, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Երևանում գործող հասարակական գրասենյակում իրենցից պահանջել է նախ 3 հազար, այնուհետև՝ 6 հազար դոլար՝ սպառնալով, որ չվճարելու դեպքում կտարածի արատավորող տեղեկություններ պարունակող հրապարակում։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 21-ին, վերջինս «Facebook» սոցիալական ցանցում կատարել է իրենց արժանապատվությունը արատավորող հրապարակում։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած կինը ՍՊԸ-ի տնօրենն է։ –00—ՅՄ The post Երևանում 37-ամյա կինը հայտնել է, որ երկար տարիներ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում 37-ամյա կինը հայտնել է, որ երկար տարիներ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Կգնանք Ադրբեջան , պատասխանները կստանանք, առաջարկները կներկայացնենք ընդդիմությանը. ՔՊ-ական
24TV / 24News / 7 minutes ago

ՌԴ-ի քայլերը որպես առևտրյային բարիեր ճանաչելու հարցով ԵԱՏՄ-ին էիք դիմել, ի՞նչ եղավ․ հարց՝ Պապոյանին
24TV / 24News / 11 minutes ago

2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ
24TV / 24News / 13 minutes ago

Կենսաթոշակներին և նպաստներին կտրվի 547 մլրդ դրամ, սա 30%-ով ավելին է, քան 2026-ին էր
24TV / 24News / 15 minutes ago
Related coverage
Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ
168 Jham / 6 minutes ago
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
Factor.am / 6 minutes ago

Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 6 minutes ago

Բանգկոկում հրդեհի հետևանքով nչնչացվել է գրեթե 80 տուն, տարհանվել է 124 ընտանիք
Yerkir / 8 minutes ago