Հոկտեմբերի 30-31-ը «Պաշտպանության ոլորտի առանձնահատկությունները» խորագրով դասընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Հանդիպման ընթացքում պաշտպանության ոլորտի տարբեր ուղղությունների, իրականացվող աշխատանքների և ընթացիկ զարգացումների վերաբերյալ բանախոսություններով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը, ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը։ Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել բանախոսներին։ Երկօրյա միջոցառման շրջանակում լրագրողներն այցելել են նաև բանակային դիրք և ամրացված շրջան, ինչպես նաև մարզերից մեկում գտնվող ՊՆ զորավարժադաշտում մասնակցել հրաձգության գործնական պարապմունքի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Factor.am / 4 hours ago

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
Factor.am / 4 hours ago

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Factor.am / 8 hours ago

Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
Factor.am / 8 hours ago
Related coverage

Ինչու Ալիևը կազմակերպեց «հիջաբ» օպերացիան․ Լևոն Զարգարյան
168 Jham / 3 hours ago

Ես պահանջում էի ստուգել նոր վարկածները, բայց Հոկտեմբերի 27-ի գործը փակեցին
Noyan Tapan TV / 5 hours ago

Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը սպասարկում են օտարի շահերը
Noyan Tapan TV / 5 hours ago

Ալիևը մնաց մենակ․ թուրքական պետությունները կարող են միավորվել նաև առանց նրա
Noyan Tapan TV / 5 hours ago