Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գապ համայնքի ցուցարարները կենսապահովման ծախսերի բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ այրել են նախագահ Էմանուել Մակրոնի խրտվիլակը, հաղորդում է ֆրանսիական «Մարսելյեզ» թերթը։ Ֆրանսիայում արդեն երրորդ շաբաթ օրը տեղի են ունեցել կենսապահովման ծախսերի բարձրացման դեմ համազգային բողոքի ցույցեր։ Նրանց միացել են արհմիությունները, «դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցները, ինչպես նաև կրթական իրավիճակից դժգոհ ուսանողներն ու դպրոցականները։ «Մակրոնի մեծ խրտվիլակը այրվել է Գապում ցուցարարների կողմից», – ասվում է հրատարակության մեջ։ Խրտվիլակը հրկիզելուց հետո ցուցարարները սկսել են պարել դրա շուրջը: Dauphine Libere թերթը նշել է, որ մոտ 100 մարդ է հավաքվել Մակրոնի խրտվիլակը այրելու համար։