Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին և Լիբանանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Ռուդակովին: Այս մասին հայտնում է Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը՝ տեղեկատվությունը հրապարակելով Արամ Ա-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը, ինչպես նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև առկա պատմական ու հոգևոր կապերը: Անդրադառնալով քննարկված հարցերին՝ Արամ Ա Կաթողիկոսը ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները, ինչպես նաև ջերմությամբ հիշատակել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ իր երկարամյա սերտ բարեկամությունը: Բացի այդ, Վեհափառ Հայրապետը և ռուսական պատվիրակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության դերի, քաղաքականության և դիրքերի վերաբերյալ: The post Արամ Ա Վեհափառն ընդունել է ՌԴ նախկին վարչապետին և Լիբանանում ՌԴ դեսպանին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արամ Ա Վեհափառն ընդունել է ՌԴ նախկին վարչապետին և Լիբանանում ՌԴ դեսպանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News
Սա հերթական զիջումն է Ադրբեջանին․ Աբրահամյանը՝ նոր Սահմանադրության մասին
Alpha News / 11 minutes ago

«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի
Alpha News / 43 minutes ago

Խորհրդարանական ճեպազրույցներ. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago

2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago
Related coverage

ԹՐԻՓՓ-ի համար չի կարող լինել ավելի լավ երաշխիք, քան Խաղաղության համաձայնագիրը. Արեգա Հովսեփյան
168 Jham / 21 minutes ago

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ
1in.am / 57 minutes ago

Հայկական մեծ փակուղի. Վահե Հովհաննիսյան
Azg / 59 minutes ago

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ՀՀ նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունը
PanArmenian / 1 hour ago