Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ մատուցելը։ «Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր: Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։ Կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։ Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «Պատարագը» չի կարող դիտվել որպես Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ։ Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով և խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։ Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իրավունքները ոտնահարելուց: Հորդորում ենք մեր հոգևոր զավակներին զգույշ լինել և զերծ մնալ նմանատիպ հակաօրինական և հակականոնական միջոցառումներին մասնակցելուց»,- ասված է հայտարարությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մենք նախկին չենք, օտար շահ չենք սպասարկում. իշխանությունը ճնշեց մեզ՝ չմասնակցելու ընտրություններին
Factor.am / 5 minutes ago

«Խայտառակ պահվածք» ռուս զինծառայողների կողմից. նոր տեսանյութի հետքերով
Factor.am / 23 minutes ago

«Сестре передай». ռուս զինծառայողները բռնության են ենթարկում ու նվաստացնում երիտասարդին
Factor.am / 26 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Factor.am / 43 minutes ago
Related coverage

Ambassador Romoli Presented the Order of Malta’s Healthcare and Social Assistance Programs in Armenia to Catholicos Karekin II
Aravot / 12 minutes ago

Արամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ
24TV / 24News / 1 hour ago

Արշակ Սրբազանը դատի է տվել կարգալույծ հոգևորականներին
Azatutyun / 2 hours ago

Կրոնի քողի տակ՝ հավակնություններ Հայաստանի տարածքի նկատմամբ #abcmedia #abcլուրեր
ABC Media / 4 hours ago