ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մահացել է բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի գրողների միությունը։ Սամվել Կոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ Գետարգելի սգո սրահում (Getargel funeral service, Կոտայքի մարզ, Առինջ, Գետարգելի եկեղեցու հարևանությամբ), ժամը՝ 17.00–20.00, հուղարկավորությունը՝ նույն վայրից` նոյեմբերի 3–ին՝ ժամը 13-00։Հավելենք, որ Սամվել Կոսյանը 2005-2012 թվականներին վարել է ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագրի պաշտոնը:2023 թվականին նրա «Փոշուց քշվածները» պիեսը «Դրամատուրգիա» անվանակարգում արժանացել է Գրքի երևանյան միջազգային փառատոնի առաջին մրցանակին:2000 թվականին «Գուցե փրկվենք» («Կյանքը վանդակի կողքով») պիեսը Իրանի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Գրան պրի» (Gran Prix) մրցանակի։ Այն թարգմանվել է պարսկերեն, հրատարակվել առանձին գրքույկով և բեմադրվել Իրանում։