Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում մարդասիրական առաքելության շուրջ ստեղծված իրավիճակն ապացուցել է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։ «Կայուն խաղաղության հույս։ Ալյոշկին ապացուցում է, որ մենք ի վիճակի ենք մարդկայնությունը վեր դասել պատերազմից։ Միասին կարող ենք կառուցել խաղաղ մոլորակ՝ մեր երեխաների համար հույսերով լի աշխարհ»,- X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը։ Ավելի վաղ Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ԱՄՆ առաջին տիկնոջ աջակցությամբ, համաձայնել էին հրադադար հաստատել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում՝ մարդասիրական գործողություն իրականացնելու համար։ Հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, ռուսական զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ էին սահմանել՝ քաղաքում մարդասիրական առաքելության նախապատրաստման կապակցությամբ։ Հոկտեմբերի 30-ին իրականացվել է մարդասիրական առաքելություն։ Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտատովայի փոխանցմամբ՝ բնակիչներին բաժանվել է մի քանի տասնյակ տոննա մարդասիրական օգնություն՝ սննդամթերք, հիգիենայի պարագաներ, գեներատորների համար վառելիք և այլ անհրաժեշտ իրեր։ Ցանկություն հայտնած բոլոր բնակիչները հնարավորություն են ունեցել անարգել մեկնելու ինչպես Ռուսաստանի այլ շրջաններ, այնպես էլ Ուկրաինա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մելանյա Թրամփ․ Ալյոշկիում տեղի ունեցածը ցույց տվեց, որ կայուն խաղաղության կարելի է հասնել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Իրանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կընտրի դիվանագիտությունը այլ տարբերակների փոխարեն
Shant News / 21 minutes ago

Մելանյա Թրամփը կարծում է, որ Ալեշկիում մարդասիրական առաքելությունը նպաստում է խաղաղությանը
Shant News / 41 minutes ago

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Shant News / 1 hour ago

Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
Shant News / 1 hour ago
Related coverage

«Հասուն մարդուց» մինչև «մուլտհերոս». Ավինյանի հումորային տեսանյութը քննարկումների առիթ է դարձել
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում
A1plus / 25 minutes ago

Ռուսաստանը կարող է Հյուսիսային Կորեայից ստանալ կասետային մարտագլխիկներ, որոնց խոցման տարածքը 13 անգամ գերազանցում է ATACMS-ի ցուցանիշը
168 Jham / 29 minutes ago

Իտալիան օրական 30 հազար դոլար է ծախսում ռուսաստանցի միլիարդատիրոջ ձերբակալված զբոսանավի պահպանման համար
168 Jham / 29 minutes ago