Հայաստանի 12 համայնքներում նոյեմբերի 29-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նոյեմբերին Հայաստանի 12 համայնքներում ընտրություններ են․ ովքեր են առաջադրվել Հայաստանի 12 համայնքներում նոյեմբերի 29-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 10 համայնքներում՝ – Լոռու մարզի Սպիտակ, – Գեղարքունիքի մարզի Սեւան, – Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոցք, – Սյունիքի մարզի Կապան, – Արմավիրի մարզի Բաղրամյան եւ Մեծամոր, – Արագածոտնի մարզի Ապարան եւ Աշտարակ, – Տավուշի մարզի Նոյեմբերյան։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու Արագածոտնի մարզի Արեւուտ եւ Մեծաձոր համայնքներում։ Որոշ համայնքներում բավականին մրցակցային ընտրություններ են սպասվում, առաջադրվել են 3 ուժեր, որոշներում՝ միայն մեկը։ Օրինակ, Լոռու մարզի Սպիտակ համայնքում առաջադրվել է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, «Բարոյական արժեքներ» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Համլետ Մազմանյանը, եւ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արման Ավետիսյանը։ 3 քաղաքական ուժ է մասնակցելու նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ՏԻՄ ընտրություններին։ «Վստահություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը։ Այս դաշինքի կազմում են Հայաստանի աշխատավորական սոցիալիստական եւ Ռամկավար ազատական կուսակցությունները։ Մասնակից մյուս ուժը ՔՊ-ն է, որի ցուցակը գլխավորում է փոխմարզպետ Սուրեն Գրիգորյանը, եւ երրորդ ուժը «Միասնական համայնք» կուսակցությունն է, որի ցուցակի առաջին համարը Վահրամ Գեւորգյանն է։ Սյունիքի մարզի Կապան համայնքի ՏԻՄ ընտրություններին դարձյալ 3 ուժ է մասնակցելու․ գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը գլխավորում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակը, նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որը 2018-ին «Իմ քայլը» դաշինքով առաջադրվել էր Կապանում, բայց չէր հաղթել Փարսյանին, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը Տիգրան Աղասյանն է։ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում առաջադրված երեք ուժերի շարքում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի առաջին համարը գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանն է։ ՔՊ-ի ցուցակն այստեղ գլխավորելու է Մխիթար Խաչիկյանը, իսկ երրորդ ուժը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզի Ամասիա համայնքում 2 ուժ է առաջադրվել՝ ՔՊ եւ «Բարոյական արժեքներ» կուսակցությունները, որոնց ցուցակները համապատասխանաբար գլխավորում են գործող ղեկավար Ջեմմա Հարությունյանը եւ Սամվել Ղարիբյանը։ Շիրակի մարզի Աշոցք համայնքում մեկ ուժ է առաջադրվել, եւ դա ՔՊ-ն է․ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Կարեն Մանուկյանը։ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում առաջադրվել են ՔՊ եւ Գործարար կուսակցությունները, որոնք հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններին մի քանի համայնքներում հանդես էին գալիս «Համերաշխություն» դաշինքով։ ՔՊ-ի թեկնածուն այստեղ գործող համայնքապետ Շանթ Առաքելյանն է, «Գործարարինը»՝ Մհեր Հարթենյանը։ Արմավիրի Մեծամոր համայնքում առաջադրվել են ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է Սարգիս Արշակյանը, եւ ՀՅԴ-ն, որի ցուցակը գլխավորում է Արամայիս Մխիթարյանը։ Արագածոտնի Ապարան համայնքում առաջադրվել է մեկ ուժ․ դա ՔՊ-ի եւ «Գործարարի» «Համերաշխություն» դաշինքն է․ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանը։ Արագածոտնի Աշտարակ համայնքում դարձյալ մեկ ուժ է առաջադրվել՝ ՔՊ-ն։ Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանը։ Արագածոտնի Արևուտ եւ Մեծաձոր համայնքներում ովքեր են առաջադրվել, դեռեւս ԿԸՀ-ն չի ներկայացրել։ The post Նոյեմբերի 29-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ ՀՀ 12 համայնքներում․ որոնք են ներկայացված ուժերը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոյեմբերի 29-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ ՀՀ 12 համայնքներում․ որոնք են ներկայացված ուժերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ի՞նչ է «Արևմտյան Ադրբեջան» թեզը, և ի՞նչ վտանգներ ունի Հայաստանի համար | #եսոնցհասկացա
Infocom / 58 minutes ago

Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Infocom / 1 hour ago

Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Infocom / 2 hours ago

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Infocom / 2 hours ago
Related coverage

Նոյեմբերին Երևանը դարձել է հանգստի համար ամենամատչելի արտասահմանյան ուղղությունը
Alpha News / 1 hour ago

Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին
168 Jham / 1 hour ago

Սփյուռքը Հայաստանից բաժանելու քաղաքականությունը միշտ մեր արտաքին թշնամիների կողմից էր եղել․ Զանոյան
168 Jham / 1 hour ago

ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը
Factor.am / 2 hours ago