ՀՀ և Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից. «Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին հանգամանալից քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև արդեն իսկ փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքման միջոցով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, զբոսաշրջության ակտիվացմանը նպաստող հնարավոր քայլերին, ինչպես նաև ներդրումների խրախուսման հնարավորություններին: Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում նաև՝ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հետագա ամրապնդման և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ջանքերը, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաև «Մանամայի երկխոսություն» և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումների միջև փոխգործակցությանը»,- ասվում է հաղորդագրությունունում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Factor.am / 18 minutes ago

Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Factor.am / 47 minutes ago

Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Factor.am / 1 hour ago

Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Factor.am / 2 hours ago
Related coverage

ԱԺ միջադեպը՝ ծուղակ. Շեղում են գլխավորից. իրավիճակը կրիտիկական է. մեզ տանում են դեպի բռնապետություն
Noyan Tapan TV / 10 minutes ago

Հասմի՛կ, նախ կարդա՛ քո քաղաքական ղեկավարի այս հոդվածը. ահա թե ժամանակին ինչպիսի բառապաշարով ու վերաբերմունքով էր նա անդրադառնում հայկական բանակին. Հենրիխ Դանիելյան
168 Jham / 24 minutes ago

Սառը հաշվարկով անձանց նկատմամբ բռնություն գործադրելու օժանդակություն է եղել. Պետք է տրվի քրեաիրավական գնահատական․ Հովհաննես Խուդոյան
168 Jham / 25 minutes ago

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
24TV / 24News / 35 minutes ago