Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության գլխամասային գրասենյակում տեղակայված տվյալների կենտրոնի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։ Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են կարմիր ժապավենը և ազդարարել գրասենյակի բացումը։ Բացման արարողության շրջանակում Ռեջիս Բուշյեն ներկայացրել է eIDAS միջազգային բարձրագույն ստանդարտով կառուցված ենթակառուցվածքը, որն ապահովում է փաստաթղթերի անվտանգ էկոմիջավայր։ Ըստ պայմանագրի՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ողջ արտադրական պրոցեսը խորությամբ կդիտարկվի և կգնահատվի եվրոպական փորձագիտական խմբի կողմից, և ենթակառուցվածքը կսերտիֆիկացվի։ Հյուրերը շրջել են կենտրոնում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, աշխատանքների կազմակերպման և տվյալների կառավարման գործընթացներին։ Կենտրոնի գործարկումը նոր կենսաչափական համակարգի ներդրման կարևոր փուլերից է՝ ուղղված տվյալների անվտանգ կառավարմանն ու համակարգի հուսալի, անխափան աշխատանքի ապահովմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փոխվարչապետն ու ՆԳ նախարարը մասնակցել են «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստին խնդրել է չտեղափոխվել «Բարսելոնա»
Shant News / 17 minutes ago

Արաղչին հայտնում է, թե երբ Իրանը որոշում կկայացնի ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ
Shant News / 28 minutes ago

Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ
Shant News / 40 minutes ago

Լեհաստանի մայրաքաղաքում կտրուկ սրվել է ներքաղաքական իրավիճակը
Shant News / 44 minutes ago
Related coverage

ԱԺ միջադեպը՝ ծուղակ. Շեղում են գլխավորից. իրավիճակը կրիտիկական է. մեզ տանում են դեպի բռնապետություն
Noyan Tapan TV / 10 minutes ago

Հասմի՛կ, նախ կարդա՛ քո քաղաքական ղեկավարի այս հոդվածը. ահա թե ժամանակին ինչպիսի բառապաշարով ու վերաբերմունքով էր նա անդրադառնում հայկական բանակին. Հենրիխ Դանիելյան
168 Jham / 24 minutes ago

Սառը հաշվարկով անձանց նկատմամբ բռնություն գործադրելու օժանդակություն է եղել. Պետք է տրվի քրեաիրավական գնահատական․ Հովհաննես Խուդոյան
168 Jham / 25 minutes ago

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
24TV / 24News / 35 minutes ago