Եղբայրական Բաքվի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը մեծանում է՝ իսլամական արժեքների մեկնաբանման և Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով․ գրում է Коммерсантъ -ը։ Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվել է մեկնել Անկարա, որտեղ հոկտեմբերի 29-30-ն ընթանում էր Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևն, ըստ էության, մերժել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկուստեք հարաբերություններում առկա սուր անկյունները հարթելու փորձերը։ Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովն անց էր կացվում Թյուրքական դար․ լեզվի, մտածողության և գործերի միասնություն կարգախոսով։ Հիմնական թեմաներից մեկն էր տնտեսական ինտեգրացիայի ամրապնդման և համատեղ ուժերով միջազգային հակամարտությունների կարգավորմանը նպաստելու անհրաժեշտությունը։ Միջոցառման հյուրընկալը՝ Թուրքիայի նախագահը, մատնանշելով ԹՊԿ-ի համագործակցության վերոնշյալ ուղղությունները, մասնակիցների պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ հայտարարել է․ Թյուրքական աշխարհի ընտանեկան շրջանակում տեղ չկա պառակտման, օտարացման և տարաձայնությունների համար։ Մենք բոլորս միասնական ենք, միասին ենք և, Աստծո կամքով, կմնանք եղբայրներ դարեդար ։ Այնուամենայնիվ, ընտանեկան ջերմ մթնոլորտից անդին կան որոշ տարաձայնություններ, գլխավորապես Ադրբեջանի նախագահի՝ գագաթնաժողովին չներկայանալը։ Ի դեպ, Ալիևի՝ Անկարա չմեկնելու մասին հայտնի է դարձել վերջին պահին՝ հոկտեմբերի 29-ին, երբ մյուս մասնակիցները՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի առաջնորդներն, արդեն Անկարայում էին։ Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունն այցի չեղարկումը բացատրել է Իլհամ Ալիևի աշխատանքային գերհագեցած գրաֆիկով։ Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 30-ին նա պետք է մասնակցեր Բաքվում առաջին անգամ անցկացվող ՖԻՖԱ-ի փառատոնի մասնակիցների պարգևատրման արարողությանը։ Այսպես, գագաթնաժողովում Ադրբեջանը ներկայացրել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Եվ սա այն դեպքում, երբ Թյուրքական երկրների կազմակերպության նախագահությունն Ադրբեջանից փոխանցվել է Թուրքիային։ Իլհամ Ալիևի՝ գագաթնաժողովին մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվելը ընկալվել է որպես Բաքվի և Անկարայի հարաբերություններում խորը լարվածության ակնհայտ արտացոլում։ Նշենք, որ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում փոխվել են համազգեստ հագնելու կանոնները, մասնավորապես՝ հիջաբ հագնելու արգելքը։ Էրդողանը, ըստ ամենայնի, փորձում էր հանգուցալուծել հակամարտության հետագա էսկալացիան և ցույց տալ երկխոսության պատրաստակամությունը։ Թուրքիան առավելագույնս փորձում էր հարթել այս միջադեպը։ Չնայած դրան՝ Ադրբեջանն էլ իր հերթին փորձում է ցույց տալ, որ առաջնորդվում է սեփական շահերով։ Բաքուն ինքնավար լինելը հրապարակայնորեն ցույց է տալիս նույնիսկ այնպիսի մերձավոր դաշնակիցների հետ հարաբերություններում, ինչպիսին Թուրքիան է ,- պարբերականի հետ զրույցում բացատրել է Հետխորհդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի մասի վարիչ Ստանիսլավ Պրիտչինը։ Ս․Վ․
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ակնհայտ լարվածություն՝ «եղբայրական» երկրների միջև․ ինչո՞ւ է Ալիևը մերժել Էրդողանի հրավերը
«Եղբայրական» Բաքվի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը մեծանում է՝ իսլամական արժեքների մեկնաբանման և Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով․ գրում է «Коммерсантъ»-ը։ Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվել է մեկնել Անկարա, որտեղ հոկտեմբերի 29-30-ն ընթանում էր Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևն, ըստ էության, մերժել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկուստեք հարաբերություններում առկա սուր անկյունները […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Турция и Азербайджан: союз, который держал общий враг
ABC Media / 13 minutes ago

Պարտավոր ես ցանկացած ուղևորի տեղափոխել #abcmedia #մասնագետ
ABC Media / 43 minutes ago

Արաղչին ասել է՝ որ դեպքում Թեհրանը կբանակցի Վաշինգտոնի հետ
ABC Media / 44 minutes ago

6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ․ «Հետք»
ABC Media / 1 hour ago
Related coverage

ԱԺ միջադեպը՝ ծուղակ. Շեղում են գլխավորից. իրավիճակը կրիտիկական է. մեզ տանում են դեպի բռնապետություն
Noyan Tapan TV / 14 minutes ago

Հասմի՛կ, նախ կարդա՛ քո քաղաքական ղեկավարի այս հոդվածը. ահա թե ժամանակին ինչպիսի բառապաշարով ու վերաբերմունքով էր նա անդրադառնում հայկական բանակին. Հենրիխ Դանիելյան
168 Jham / 27 minutes ago

Սառը հաշվարկով անձանց նկատմամբ բռնություն գործադրելու օժանդակություն է եղել. Պետք է տրվի քրեաիրավական գնահատական․ Հովհաննես Խուդոյան
168 Jham / 28 minutes ago

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
24TV / 24News / 38 minutes ago