Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարիերան կշարունակի Լիբանանում։ 52-ամյա հայ մասնագետը նշանակվել է «Նեջմեհ» ակումբի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով թունիսցի Լասաադ Դրիդիին, որը հեռացել է թիմից ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Մինասյանի նախորդ աշխատավայրը «Արարատ-Արմենիա» ակումբն էր, որը նա գլխավորել է մինչև 2025 թվականի մայիսը։ Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը հանդես է եկել 2009-2013 թվականներին, ինչպես նաև 2018 թվականին։ Լիբանանի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկում «Նեջմեհը» երկու տուրում վաստակել է 4 միավոր։ Նախորդ առաջնության արդյունքներով ակումբը դարձել է արծաթե մեդալակիր և ներկայացրել Լիբանանը ԱՖԿ-ի Չելենջ լիգայում։ The post Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է լիբանանյան «Նեջմեհը» appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է լիբանանյան «Նեջմեհը»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Նովոռոսիյսկում նշվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բացման և օծման 5-ամյակը
Alpha News / 29 minutes ago

Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Alpha News / 1 hour ago

Փարիզում այսօր նոր բողոքի ակցիաների երթուղու երկայնքով կփակվի մետրոյի ավելի քան 40 կայարան
Alpha News / 1 hour ago

ԱՀԿ-ն զգուշացնում է COVID-19-ի նոր շտամի տարածման վտանգի մասին
Alpha News / 2 hours ago
Related coverage

Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Factor.am / 13 minutes ago

Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում
Sputnik Armenia / 19 minutes ago

Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով
Aravot / 31 minutes ago

Hayk Ghazaryan has won against Eldar Munapov in Dushanbe.
Noyan Tapan TV / 32 minutes ago