ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Վենսան Էհրարդի հետ քննարկել է աղետների ռիսկերի կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և բնակչության պաշտպանության ոլորտներում համագործակցության հարցեր։ Հայաստանի ՆԳ նախարարության Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդին։ ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ շնորհակալություն հայտնելով կառույցների միջև համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար։Կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակման, կարողությունների ամրապնդման և արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղություններով երկկողմ աշխատանքը։ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենը ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը և արդյունավետ լուծումների ներդրումը նպաստում են ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման և մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու տեսանկյունից։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։Քննարկել են նաև ճգնաժամային և օպերատիվ համակարգման ոլորտների, աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմանն ուղղված հարցեր։Կողմերը բաց և կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Factor.am / 13 minutes ago

Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Factor.am / 33 minutes ago

Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Factor.am / 1 hour ago

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները
Factor.am / 1 hour ago
Related coverage

Բահրեյնի արտգործնախարարին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը
168 Jham / 10 minutes ago

Բահրեյնի արտգործնախարարին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը
24TV / 24News / 53 minutes ago

COP17-ում մոտ 50 որոշում է ընդունվել
PanArmenian / 57 minutes ago

Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» պաշտոնական բացման արարողությանը
168 Jham / 1 hour ago