Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում հայտնաբերել, զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել 56-ամյա և 27-ամյա երկու տղամարդկանց՝ վերջինիս կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, որի ակնհայտ տեսանելի հատվածում Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ ու փամփշտատուփեր կային։ Ժամը 23։00-ին հայտնաբերվել, նույն կասկածանքով ձերբակալվել և մարզային վարչություն է տեղափոխվել նաև 42-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ նա նաև խախտել էր վարչական հսկողություն խափանման միջոցը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք է բացահայտվել․ կան ձերբակալվածներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ
A1plus / 2 hours ago

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
A1plus / 2 hours ago

Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով
A1plus / 3 hours ago

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
A1plus / 3 hours ago
Related coverage

Ինչու՞ է Ալիևը հեռու պահում իրեն էրդողանից #abcmedia #abcnewsroom
ABC Media / 8 minutes ago

Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը
168 Jham / 25 minutes ago

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր
1in.am / 38 minutes ago

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ներքաղաքական ճգնաժամ է առաջացել
168 Jham / 43 minutes ago