Նոյեմբերի 1-ից փոխվում են կացության կարգավիճակների տեսակները, տրամադրման հիմքերն ու դիմումների քննարկման ընթացակարգերը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Մասնավորապես՝ Կգործեն կացության ժամանակավոր և մշտական կարգավիճակների տեսակները։ Հատուկ կացության կարգավիճակն այլևս չի տրամադրվի՝ պահպանելով նախկինում այն ստացած անձանց համար նախատեսված անցումային երաշխիքները։ Ժամանակավոր կարգավիճակը կտրվի մինչև մեկ տարի, մշտականը՝ հինգ տարի ժամկետով։ Ազգությամբ հայ լինելը կմնա մշտական կացության կարգավիճակ ստանալու առանձին հիմք։ Մշտական կարգավիճակի այլ հիմքեր են Հայաստանում ներդրում կատարելը, Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցելը, ինչպես նաև ընտանեկան կապերը կամ ձեռնարկատիրական գործունեությունը՝ օրենքով սահմանված լրացուցիչ պայմաններով։ Դիմումների ներկայացումն ու վարույթները կիրականացվեն միասնական էլեկտրոնային հարթակով։ Որոշումները կկայացվեն դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում։ Բացառիկ ծառայությունների հիմքով մշտական կարգավիճակը կտրամադրվի վարչապետի որոշմամբ։ Ինչպե՞ս կկազմակերպվի դիմելու և փաստաթուղթ ստանալու գործընթացը Ազգությամբ հայ լինելու հիմքով դիմողը նախ կգրանցվի հարթակում և կներկայացնի փաստաթղթերը։ Դրանց ամբողջականությունն ու համապատասխանությունը նախնական ուսումնասիրությամբ հաստատվելուց հետո կհերթագրվի՝ դիմումն անձամբ ներկայացնելու համար։ Փաստաթղթերի լրացման մասին դիմողը կծանուցվի հարթակով։ Ծանուցմամբ պահանջվող գործողությունները հնգօրյա ժամկետում չկատարելու դեպքում վարույթն ինքնաշխատ կկասեցվի։ Կացության քարտն ու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքն անձը կստանա անձամբ՝ տրամադրելով մատնահետքերն ու ստորագրության էլեկտրոնային օրինակը։ Մինչև 16 տարեկանների փաստաթուղթը կստանա ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։ Վարույթի ընթացքում օրինական գտնվելու կամ բնակվելու ժամկետը լրանալու դեպքում անձի գտնվելը Հայաստանում կհամարվի օրինական՝ մինչև վարույթի ավարտն ու որոշման կայացումը։ Տվյալների պաշտպանություն և պարտավորություններ Անձնական տվյալներին պետական մարմինների հասանելիությունը կսահմանափակվի նրանց գործառույթներով։ Օտարերկրացին կունենա օրինական բնակությունը հավաստող միայն մեկ կարգավիճակ։ Հայաստանից 183 օր և ավելի բացակայելու մասին անհրաժեշտ կլինի հարթակով ծանուցել այդ ժամկետը լրանալուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Պահանջը չի տարածվի ներդրման կամ բացառիկ ծառայությունների հիմքով մշտական կարգավիճակ ունեցողների վրա։ Ի՞նչ է նախատեսվում նախկինում դիմած և գործող կարգավիճակ ունեցող անձանց համար Մինչև նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումները կքննարկվեն նախկին կարգավորումներով։ Հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք մինչև դրա ժամկետի ավարտը կպահպանեն դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները։ Նախկինում մեկից ավելի կարգավիճակ և հավաստող փաստաթղթեր ունեցողները կկարողանան դրանք օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Կարգավորումներով նախատեսվում է նաև աշխատելու համար աշխատանքի վիզայի առկայություն»,- ասվում է հաղորդագրությունում։ The post Ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԱՄՆ-ը հավանություն է տվել Ուկրաինային «Patriot»-ի 500 հրթիռ վաճառելու հնարավորությանը
24TV / 24News / 1 hour ago

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել Մայոր
24TV / 24News / 1 hour ago

Թուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ Զելենսկի
24TV / 24News / 2 hours ago

«Նոր Զովք»-ի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է
24TV / 24News / 2 hours ago
Related coverage

Ինչու՞ է Ալիևը հեռու պահում իրեն էրդողանից #abcmedia #abcnewsroom
ABC Media / 8 minutes ago

Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը
168 Jham / 26 minutes ago

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր
1in.am / 39 minutes ago

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ներքաղաքական ճգնաժամ է առաջացել
168 Jham / 43 minutes ago