Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը և ավելի քան մեկ ժամ սպասել օգնության։ Չորս ռուսաստանցի զբոսաշրջիկ մեկնել է Նուսա Պենիդա կղզու մերձակայքում սնորկլինգով զբաղվելու։ Ծոցից դուրս գալիս նավակի հետնամասում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մարտկոցի անսարքությունը։ Նավակը բռնկվել է, և զբոսաշրջիկները, ինչպես նաև ուղեկցորդը, նետվել են ջուրը։ Մոտ 70 րոպե անց նրանց նկատել է մեկ այլ նավակի անձնակազմը և դուրս բերել ջրից։ Զբոսաշրջիկները չեն տուժել, իսկ նավապետը ոտքերի լուրջ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի պատճառները պարզում է ոստիկանությունը։ Տեսանյութը՝ հղմամբ։ —00—ՍՊ The post Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը appeared first on 24News .