Պենտագոնի պաշտոնյաները ՆԱՏՕ-ի մի շարք եվրոպացի դաշնակիցների, այդ թվում՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ներկայացուցիչներին կոչ են արել մեղմել Ռուսաստանի վերաբերյալ հրապարակային հայտարարությունների հռետորաբանությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ ԱՄՆ պաշտոնյաները դժգոհություն են հայտնել այն հայտարարություններից, որոնցում նշվում է, որ Ռուսաստանը, Ուկրաինայում պատերազմում անհաջողությունների պատճառով, դիմում է ավելի հուսահատ քայլերի։ Պենտագոնի ներկայացուցիչ Էլբրիջ Քոլբին, մասնավորապես, ընդգծել է, որ Ռուսաստանին չպետք է սադրել։ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել է, որ տեղեկություն չունի նման կոչերի մասին՝ նշելով, որ իրենք պարզապես արձանագրում են փաստերը։ Լիտվայի նախագահի գրասենյակն էլ հայտնել է, որ նման խնդրանք չի ստացել։