ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը Լատվիայի Հանրապետությունում մասնակցել է «Techritory» 9-րդ ամենամյա համաժողովին, որն անցկացվել է «Անվտանգություն և բարեկեցություն թվայնացման և կապի միջոցով» խորագրի ներքո։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: «Համաժողովի օրակարգում ընդգրկված էին թվային փոխակերպման, կապի, կիբեռանվտանգության, թվային ինքնության և տվյալների կենտրոնների զարգացմանն առնչվող հարցեր։ Լատվիա կատարած այցի շրջանակում Արամայիս Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Լատվիայի պետական կառույցների, ակադեմիական հաստատությունների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Լատվիայի Արհեստական բանականության կենտրոնի և New Nordic AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության կարգավորման ավազան ստեղծելու հնարավորությունները՝ հաշվի առնելով Լատվիայի փորձը։ Անդրադարձ է կատարվել նաև տվյալների անվտանգությանը և արհեստական բանականության ոլորտում քաղաքականության մշակման հարցերին։ Համաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության անվտանգ կիրառման հարցերին։ Կարևորվել են այս ուղղությամբ միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը։ Ռիգայի տեխնիկական համալսարանի ռեկտոր Տալիս Յուհնայի հետ հանդիպմանը քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև համալսարանների և տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները։ Zetes ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են թվային նույնականացման լուծումների, մասնավորապես՝ imID համակարգի ներդրման և կարգավորման ուղղությամբ մասնագիտական խորհրդատվության հնարավորությունները։ Այցի շրջանակում կայացած հանդիպումները հնարավորություն են տվել քննարկելու Հայաստանի և Լատվիայի միջև տեխնոլոգիական համագործակցության խորացման, փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի ձևավորման հեռանկարները»,- նշվում է ԲՏԱ հաղորդագրությունում։ The post Արամայիս Գրիգորյանը Լատվիայում քննարկել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արամայիս Գրիգորյանը Լատվիայում քննարկել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

18 տարի ռուսական կառավարման տակ․ ի՞նչ եղավ Հայաստանի երկաթուղուն
Infocom / 1 hour ago

Խամենեին հրահանգել է թարմացնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների բազան | civilnet.am
Infocom / 2 hours ago

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ | news.am
Infocom / 3 hours ago

ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին | shantnews.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Խորհրդարանի ծեծկռտուքը ստվերեց TRIPP-ի շուրջ գլխավոր հարցերը
Noyan Tapan TV / 19 minutes ago

Բանակում զինծառայող է զոհվել
Azatutyun / 32 minutes ago

Armenian and Lebanese Foreign Ministers Discussed Further Development of Bilateral Partnership
Aravot / 36 minutes ago

Глава совбеза Ирана заявил, что "тон" Вашингтона в диалоге с Тегераном изменился
Sputnik Armenia / 1 hour ago