Կառավարությունն առաջարկում է փոխել ընդերքօգտագործման կարգը և այլևս հաշվի չառնել բնակիչների դիրքորոշումը։ Տարածքային կառավարման նախարարության մշակած օրենսդրական փոփոխությանը ծանոթացած բնապահպան Օլեգ Դուլգարյանը պնդում է՝ այն վնասում է ժողովրդավարությանը: Օրենք դառնալու դեպքում բնակիչների դիրքորոշումն ու մասնակցությունը իրենց համայնքին վերաբերող կարևոր հարցերում կանտեսվեն: