Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով ժամը 05։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Մ․-ն բուժօգնության է դիմել Գորիս բժշկական կենտրոն՝ ձախ պարանոցային շրջանի կտրած վերք ախտորոշմամբ. հայտնում է Shamshyan.com -ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սյունիքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզի 52-ամյա Ռաշիդ Ա․-ն դանակով հարվածել է Արման Մ․-ի պարանոցին՝ պատճառելով առերևույթ ծանր մարմնական վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռաշիդ Ա․-ն նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին․ Shamshyan.com
Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով ժամը 05։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Մ․-ն բուժօգնության է դիմել «Գորիս» բժշկական կենտրոն՝ «ձախ պարանոցային շրջանի կտրած […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Թթվասերի և կաթնաշոռի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել #abcmedia #երկու_բառով
ABC Media / 27 minutes ago

Իրանը՝ հարվածի տակ, Կովկասը՝ բանակցությունների սեղանին. ո՞վ է վճարելու մեծ գործարքների գինը
ABC Media / 57 minutes ago

Իրանը՝ հարվածի տակ, Կովկասը՝ բանակցությունների սեղանին. ո՞վ է վճարելու մեծ գործարքների գինը. #ՈւՂԻՂ
ABC Media / 1 hour ago

Բաքվի պահանջները կավարտվե՞ն #abcmedia #abcnewsroom
ABC Media / 1 hour ago
Related coverage

Արծվիկ Մինասյանի դաշնակցական անցյալն ու նոր պաշտոնը. ԱԺ-ում ՄՍՇՊ հանձնաժողովի անդամներ են ընտրվել
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago

Ինչո՞ւ Ալիևը բոյկոտեց Էրդողանի հրավերը
168 Jham / 12 minutes ago

Ambassador Mkrtchyan Highlights Armenia’s Investment Potential at Roundtable Organized by the Virginia/DC District Export Council
Aravot / 13 minutes ago

Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
24TV / 24News / 15 minutes ago