ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը Լատվիայի Հանրապետությունում մասնակցել է «Techritory» 9-րդ ամենամյա համաժողովին, որն անցկացվել է «Անվտանգություն և բարեկեցություն թվայնացման և կապի միջոցով» խորագրի ներքո։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Համաժողովի օրակարգում ընդգրկված էին թվային փոխակերպման, կապի, կիբեռանվտանգության, թվային ինքնության և տվյալների կենտրոնների զարգացմանն առնչվող հարցեր։ Լատվիա կատարած այցի շրջանակում Արամայիս Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Լատվիայի պետական կառույցների, ակադեմիական հաստատությունների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Լատվիայի Արհեստական բանականության կենտրոնի և New Nordic AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության կարգավորման ավազան ստեղծելու հնարավորությունները՝ հաշվի առնելով Լատվիայի փորձը։ Անդրադարձ է կատարվել նաև տվյալների անվտանգությանը և արհեստական բանականության ոլորտում քաղաքականության մշակման հարցերին։ Համաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության անվտանգ կիրառման հարցերին։ Կարևորվել են այս ուղղությամբ միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը։ Ռիգայի տեխնիկական համալսարանի ռեկտոր Տալիս Յուհնայի հետ հանդիպմանը քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև համալսարանների և տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները։ Zetes ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են թվային նույնականացման լուծումների, մասնավորապես՝ imID համակարգի ներդրման և կարգավորման ուղղությամբ մասնագիտական խորհրդատվության հնարավորությունները։ Այցի շրջանակում կայացած հանդիպումները հնարավորություն են տվել քննարկելու Հայաստանի և Լատվիայի միջև տեխնոլոգիական համագործակցության խորացման, փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի ձևավորման հեռանկարները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արամայիս Գրիգորյանը Լատվիայում քննարկել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ուշակովը հայտնել է՝ երբ հայտնի կդառնան Աբու Դաբիում եռակողմ հանդիպման ամսաթվերը
Shant News / 25 minutes ago

Նոր Սահմանադրությունը կընդունե՞ն, թե՞ ոչ. հարցեր խորհրդարանում
Shant News / 33 minutes ago

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր
Shant News / 33 minutes ago

Հայաստանը պետք է ձեռնարկի քաղաքական և իրավական քայլեր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար
Shant News / 36 minutes ago
Related coverage

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների
24TV / 24News / 16 minutes ago

Զգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
168 Jham / 20 minutes ago

Կայացել է ել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Aravot / 22 minutes ago

Суд повторно рассмотрит иск прокуратуры о конфискации исторического особняка в Ереване
Sputnik Armenia / 28 minutes ago