1994 թվականին Հայաստանում սկիզբ դրվեց մի նախագծի, որը տարիների ընթացքում պետք է փոխեր հազարավոր մարդկանց վերաբերմունքը բնության հանդեպ։ «Armenia Tree Project»-ի նախաձեռնությամբ հազարավոր ծառեր տնկվեցին Հայաստանում։ Քերոլին Մուգարի ընտանիքի պատմությունը սկսվում է օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում։ Խարբերդյան արմատների, Հայաստանի 90-ականների էներգետիկ ճգնաժամի ու առաջին ծառատունկի մասին «Ռադիոլուր»-ին պատմել է «Armenia Tree Project»-ի հիմնադիրը։