Տեղական լուրեր Կրթաթոշակների նոր համակարգ բուհերում ԿԳՄՍ նախարարության նոր մոտեցմամբ՝ ընդունելության մրցութային շեմը հաղթահարած և սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողները կրթաթոշակ կստանան ուսումնառության հենց սկզբից, իսկ հետագա փուլերում տրամադրումը կկապվի առաջադիմության հետ: 328.2 մլն դրամ՝ մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Կառավարությունը 328.2 մլն դրամ է հատկացրել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակներ տրամադրելու նպատակով: Սուրհանդակային առաքանիների աճը Հայաստանում Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՊԵԿ նախագահ Էդուրադ Հակոբյանը նշել է, որ երրորդ երկրներից Հայաստան սուրհանդակային առաքանիների քանակը 2022 թ. 1.8 միլիոնից 2025 թվականին հասել է 6.9 միլիոնի։ Հայտարարագրման վերջնաժամկետը և ՊԵԿ զգուշացումը 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 2-ն է: Անկախ չներկայացնելու դեպքում հարկային մարմնի նախալրացված հայտարարագիրն ինքնաշխատ համարվելու է ներկայացված: Ուսուցիչների դրույքաչափի հնարավոր բարձրացում մինչև 300 հազար դրամ ԿԳՄՍ նախարարության նախագծով՝ 2027 թվականից սկսած կամավոր ատեստավորում անցած և պահանջներին բավարարող ուսուցիչների համար 2028 թ. հունվարի 1-ից մեկ դրույք ծանրաբեռնվածության վարձատրությունը կսահմանվի 300,000 դրամ։ Միջազգային լուրեր ՖԻՖԱ-ի ռեկորդային եկամուտը 2026-ի Աշխարհի առաջնությունից ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած Մունդիալի տոմսերի և հյուրընկալության փաթեթների վաճառքից ՖԻՖԱ-ն վաստակել է մոտ 5 միլիարդ դոլար (գրեթե 5 անգամ գերազանցելով 2022թ. Կատարի ցուցանիշը): Խոշոր հաքերային հարձակում Binance բորսայի վրա Binance-ը ենթարկվել է անվտանգության միջադեպի (վնասը՝ շուրջ 6.3 միլիարդ դոլար): Հիմնադիր Չանպեն Չժաոն վստահեցրել է, որ օգտատերերի միջոցներն անվտանգ են, և կորուստները կփոխհատուցվեն պահուստային ֆոնդից։ ԱՊՀ բոլոր երկրներում արձանագրվել է ՀՆԱ-ի աճ 2026 թ. առաջին կիսամյակում ԱՊՀ ընդհանուր ՀՆԱ-ն աճել է 1.6%-ով (ամենաբարձր աճը գրանցվել է Ուզբեկստանում, Տաջիկստանում և Հայաստանում): Բրազիլիայի բանկիրների մեկօրյա 9 մլրդ դոլարի կորուստները Նախագահական ընտրություններում ձախ ուժերի հաղթանակից հետո Բրազիլիայի ֆոնդային շուկան փլուզվել է, ինչի հետևանքով երկրի ամենահարուստ բանկիրները մեկ օրում կորցրել են շուրջ 9 միլիարդ դոլար: