Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Համագործակցության շարունակությունը պաշտոնապես ազդարարվել է այսօր՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում անցկացված Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության խորագրով միջոցառման շրջանակում։ Վերանշանակման արարողությանը հաջորդել է պանելային քննարկում՝ նվիրված սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածությանը, ինչպես նաև երեխաների ու երիտասարդների համար առողջ, անվտանգ և կայուն միջավայրի ապահովմանը։ Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը և Արթուր Ալեքսանյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության դերին՝ երեխաների շրջանում բնապահպանական գիտելիքների, պատասխանատվության և գործնական հմտությունների ձևավորման գործում։ Նախարարի խոսքով՝ ժամանակակից կրթական համակարգը պետք է ապահովի ուսուցման բազմազան և ճկուն հնարավորություններ՝ համադրելով համակարգված ուսումնառությունը նախագծային, հետազոտական և խաղային ուսուցման մեթոդների հետ։ Կարևոր է, որ երեխաներն ու երիտասարդներն ունենան բնապահպանական խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ գիտակցելով կենսաբազմազանության պահպանման անմիջական ազդեցությունը մեր կյանքի վրա, ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։ Անդրադառնալով դպրոցներում կանաչ տարածքների կարևորությանը՝ նախարարը նշել է, որ կրթական հաստատությունները պետք է ունենան բարեկարգ բացօթյա տարածքներ, այգիներ և մարզահրապարակներ, որտեղ երեխաները կկարողանան ոչ միայն հանգստանալ և մարզվել, այլև սովորել ու անմիջական կապ հաստատել բնության հետ։ Նա ընդծել է՝ 300 դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում արդեն իսկ ձևավորվում է կրթական միջավայրի նոր պատկերացում, որտեղ կանաչ տարածքներն ու բացօթյա ուսուցման հնարավորությունները կարևոր տեղ են զբաղեցնում։ Նախարարի խոսքով՝ դպրոցը պետք է դառնա նաև համայնքային կյանքի կենտրոն՝ նպաստելով երեխաների, ընտանիքների և համայնքի անդամների փոխգործակցությանը։ Իր ելույթում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարևորել է սպորտի, կրթության և շրջակա միջավայրի պաշտպանության փոխկապակցվածությունը՝ ընդգծելով երեխաների համար առողջ, անվտանգ միջավայրի ապահովման և նրանց մասնակցությամբ որոշումների կայացման անհրաժեշտությունը։ Եթե ուզում ենք, որ երեխաները մեծանան ուժեղ, առողջ և վստահ, պետք է նրանց ապահովենք ոչ միայն սպորտով զբաղվելու հնարավորությամբ, այլև որակյալ կրթությամբ և մաքուր, անվտանգ միջավայրով,- նշել է Արթուր Ալեքսանյանը՝ կարևորելով նաև կլիմայական մարտահրավերների հաղթահարման գործում երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլն ընդգծել է ազգային դեսպանների դերը երեխաների իրավունքների պաշտպանության և երիտասարդներին ոգեշնչելու գործում: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը շարունակական համագործակցության համար։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կլիմայական կրթությանը, բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը և սպորտի միջոցով առողջ ապրելակերպի խթանմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարի կշարունակի իր առաքելությունը՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարի կշարունակի իր առաքելությունը՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ
A1plus / 25 minutes ago

«Ոնց որ շատ նեղվեցիք, ցավացրեցի». Կոնջորյանի ելույթից ԱԺ-ում իրավիճակը լարվեց
A1plus / 31 minutes ago

«Ոնց որ շատ նեղվեցիք, ցավացրեցի». Կոնջորյանի ելույթից ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
A1plus / 32 minutes ago

Սամվել Մայրապետյանի ընկերության գույքի բռնագանձման հարցը կքննվի նորից
A1plus / 57 minutes ago
Related coverage

Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր
1in.am / 17 minutes ago

Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, բայց վստահում է ՀՀ իշխանությանը. Իրանի դեսպան
Azatutyun / 51 minutes ago

Երկու երկրների համագործակցությունը զրոյացնում է պատերազմի հավանականությունը․ Չախոյան
Public Television of Armenia — 1Lurer / 54 minutes ago

Ուկրաինայի թեմայով բանակցությունների օրվա համաձայնեցման հարցում խնդիրներ չկան. Պեսկով
Sputnik Armenia / 1 hour ago