Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ: Այս մասին այսօր Սիղնաղիում լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ալի Ասադովի հետ հանդիպումներից հետո։ Կոբախիձեի խոսքով՝ քննարկվել են բոլոր խնդրահարույց տարածքների, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի միջնադարյան քարանձավային վանական համալիրի վերաբերյալ հարցը: «Մենք համաձայնել ենք արագացնել սահմանների սահմանազատման հետ կապված գործընթացները: Տարիներ շարունակ այս ոլորտում մենք որևէ առաջընթաց կամ փոփոխություն չենք տեսել: Այնտեղ, որտեղ որևէ շարժ չի եղել, մենք ցանկանում ենք արագ արդյունքների հասնել մեր ադրբեջանցի ընկերների հետ բարեկամական ձևով և վերանայել յուրաքանչյուր հատված, որի վերաբերյալ դեռևս համաձայնություն չի ձեռք բերվել», — ասել է Կոբախիձեն։ The post Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ
Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

«Կնատունա» սննդի կետի գործունեությունը կասեցվել է
AliQ Media / 9 hours ago

Ռուսթավելի պողոտայում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
AliQ Media / 9 hours ago

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Վրաստանում վերջին զարգացումների վերաբերյալ
AliQ Media / 10 hours ago

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն աշխատանքային այցով Վրաստանում է
AliQ Media / 10 hours ago
Related coverage

հոկտեմբերի 30 | 22:42ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու. Վենս. «Հարևաններ»
Akhaltskha.net / 4 hours ago

ԱշխարհՀոկտեմբեր 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արեւմտահայերէն լուրերհոկտեմբերի 30 | 20:54
Akhaltskha.net / 6 hours ago

ԱշխարհՕրը՝ 60 վայրկյանում | 30.10.2026հոկտեմբերի 30 | 19:42
Akhaltskha.net / 7 hours ago

Муниципалитет Ахалкалаки профинансирует участие в Олимпиаде «Зарзма»
JNEWS / 7 hours ago