IDBank -ն ու Իդրամն ամփոփեցին COP17-ում գործընկերների հետ իրենց մասնակցությունը՝ ներկայանալով կայուն զարգացման և կենսաբազմազանության ոլորտներում մի շարք առանցքային նախաձեռնություններով։ IDBank-ը, «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի և Մատենադարանի հետ համատեղ, առաջին սոսիի տնկմամբ մեկնարկեց Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնման աշխատանքները։ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բնապահպանական խնդիրների լուծումը երկարաժամկետ հանձնառություն է պահանջում։ «Բնապահպանական նախաձեռնություններին աջակցելն IDBank-ի ռազմավարական առաջնահերթությունների շարքում է։ Մեր գործընկերների հետ տարբեր բնապահպանական նախագծերով հանդես գալով՝ մենք արտացոլում ենք մեր հանձնառությունը հասնելու տեսանելի փոփոխությունների և կերտելու կանաչ ու կայուն Հայաստան մեր և գալիք սերունդների համար»,- նշեց Մհեր Աբրահամյանը։ Իդրամի և IDBank-ի աջակցությամբ «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրությունը նորագույն տեխնոլոգիաների միջոցով ներկայացրեց անտառային էկոհամակարգը։ Ընկերություններն աջակցեցին նաև «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության անցկացմանը։ Յոթ հիմնական անվանակարգերի հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 300,000 դրամին համարժեք idcoin՝ իր բնապահպանական նախագիծը զարգացնելու համար։ Իդրամն ու IDBank-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ի, «Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերության հետ համատեղ իրականացրին «AI4Biodiversity․ Կարո՞ղ է արհեստական բանականությունը դառնալ կ ենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առանցքային շարժիչ ուժը» խորագրով պանելային քննարկումը։ COP17-ին ընկերությունների մասնակցությունը ևս մեկ քայլ էր հանուն մեկ նպատակի․ շարունակել ներդնել ռեսուրսներն ու տեխնոլոգիական ներուժը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և կայուն էկոհամակարգի ձևավորման։ ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ (Գ)
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մի օր ունենամ մեծ իշխանություն… Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը 25 տարի բանտում ապրող Էմիլին
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Եթե մի օր ունենամ մեծ իշխանություն…Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը 25 տարի բանտում ապրող Էմիլին
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Արծվիկ Մինասյան ու Շուշան Սարգսյանն ընտրվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամներ
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը՝ Հայաստանում
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago
Related coverage

Գևորգ Պապոյանն այցելել է COP17-ի շրջանակում գործող էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար
Shant News / 20 minutes ago

Եվրոպական շուկայի պահանջները խիստ են, բայց հստակ
1in.am / 35 minutes ago

Ոչ մի պարագայում վատ խաղողից լավ գինի չի ստացվի
1in.am / 36 minutes ago

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
Factor.am / 49 minutes ago