Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 18 գլուխ ոչխարների, այդ թվում՝ մայրացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ոչխարները սատկել են։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Հակոբյանն ու Արթուր Դանիելյանը։ Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մի օր ունենամ մեծ իշխանություն… Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը 25 տարի բանտում ապրող Էմիլին
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

Եթե մի օր ունենամ մեծ իշխանություն…Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը 25 տարի բանտում ապրող Էմիլին
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

Արծվիկ Մինասյան ու Շուշան Սարգսյանն ընտրվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամներ
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը՝ Հայաստանում
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago
Related coverage

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ
A1plus / 4 minutes ago

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ
24TV / 24News / 4 minutes ago

Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո
Factor.am / 6 minutes ago

Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ
Factor.am / 6 minutes ago