Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ Քուռ (Մտկվարի) գետի վրա կիրականացվեն ափապաշտպան (ափամրացման) աշխատանքներ։ Նրա խոսքով՝ աշխատանքները կիրականացվեն երկու տեղամասում․ Քուռի ձախ ափին՝ «Գագրա» ռեստորանից մինչև Շոթա Շալիկաշվիլիի կամուրջն ընկած հատվածում, ինչպես նաև Կոսմոնավտների ափամերձ փողոցի №13ա հասցեի հարևանությամբ։ «Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր ենթակառուցվածքային ծրագրի վրա, որը, առաջին հերթին, վերաբերում է մեր քաղաքացիների անվտանգությանը։ Աշխատանքների իրականացման հիմնական նպատակը Քուռ գետի ափամերձ գոտու ամրացումն է և առկա ենթակառուցվածքների վիճակի բարելավումը։ Անցյալ տարի ունեցանք մի քանի դեպք, երբ տեղի ունեցավ պատնեշների փլուզում, գետը թուլացրեց ափամերձ գոտու հիմքերը, ստեղծեց որոշակի պրոբլեմներ, փլուզեց մայթը։ Մենք իրականացրեցինք համապատասխան ենթակառուցվածքային աշխատանքներ, որպեսզի նշված հատվածներում տեղաշարժը լինի անվտանգ։ Այսօր էլ ունենք նման խնդրահարույց վայրեր, որոնք կարգավորման և անվտանգության տեսանկյունից համապատասխան միջոցառումների ձեռնարկման կարիք ունեն», — հայտարարել է Կախա Կալաձեն։ Կալաձեն նաև նշել է, որ աշխատանքները նախատեսում են երկու հատվածներում էլ հենասյունային երկաթբետոնե ափապաշտպան պատերի կառուցում։ Նրա խոսքով՝ կնորոգվեն նաև առկա ճաղավանդակները և կբարեկարգվի հարակից տարածքի ենթակառուցվածքը։ Ինչպես նշել է Կալաձեն, նախատեսված աշխատանքները Ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը կսկսի առաջիկա օրերին, իսկ աշխատանքների կատարման ժամկետ է սահմանված վեց ամիսը։ The post Քուռ գետի վրա կիրականացվեն ափամրացման աշխատանքներ appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քուռ գետի վրա կիրականացվեն ափամրացման աշխատանքներ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ Քուռ... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Որքա՞ն է բուժքույրերի ժամավճարը պետական կլինիկաներում
AliQ Media / 57 minutes ago

Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ղրղզստան
AliQ Media / 58 minutes ago

Կառավարության համար վառելիքը էժանանում է․ հայտնի են նոյեմբերի մրցույթի արդյունքները
AliQ Media / 58 minutes ago

Հոկտեմբերի 4-ի գործով դատապարտված Նանա Սանդերսը դատավարական համաձայնությունից հետո ազատ կարձակվի
AliQ Media / 58 minutes ago



