Մարկոս Գրիգորյանն իր հողարվեստի գործերից մեկն անվանել էր «Խաչմերուկ», ինչը շատ խորհրդանշական է, որովհետեւ նրա գործերը խաչմերուկ են Հայաստանի եւ Իրանի միջեւ, իր կենդանության օրոք նա իրոք կամուրջ էր ստեղծել Թեհրանի եւ Երեւանի արվեստի դաշտերի միջեւ: Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական ուղին ձեւավորվել է տարբեր մշակույթների հատման կետում՝ արտացոլելով Մերձավոր Արեւելքի հարուստ մշակութային ժառանգությունն ու դրա երկխոսությունը համաշխարհային արվեստի հետ։