Արդյո՞ք Իլոն Մասկը բիզնեսի հանճար է, ինչպես նրան բնորոշում են երկրպագուներն ու ներդրողները, թե՞ «պատմության մեջ տասը ամենապայծառ մտքերից մեկը, ով մրցում է այնպիսի բազմակողմանի հանճարների հետ, ինչպիսիք են Դա Վինչին կամ Նյուտոնը», ինչպես մի առիթով պնդել էր նրա Grok չաթբոտը, գրում է Futurism-ը։ Ինչ էլ որ նա լինի, մի բանում վստահաբար չես կարող մեղադրել նրան՝ ինքնագիտակցության ավելցուկ ունենալու մեջ: Հինգշաբթի վաղ առավոտյան Մասկն իր X սոցիալական ցանցում իմաստուն խորհուրդ է տվել մեզ՝ «աշխատավարձից աշխատավարձ» ապրող մահկանացուներիս․ մի՛ խնայեք փող ապագայի համար, որովհետև դա «անիմաստ է»։ «Գերինտելեկտուալ առատության գալստյան հետ մեկտեղ հեռավոր ապագայի համար փող խնայելն անիմաստ է», — գրել է Մասկն իր թվիթում: Նա երբեմնի տրիլիոնատեր է, ում կարողությունը SpaceX ընկերության աղմկահարույց IPO-ից (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից) հետո սլացավ $900 միլիարդի սահմանագծից այն կողմ: Եթե նա իր կյանքի առաջիկա քսան տարիների ընթացքում ամեն օր ծախսի 100 միլիոն դոլար, միևնույն է, չի կարողանա սպառել իր կուտակած ամբողջ հարստությունը: Մասկը նաև բավականին տնտեսող է՝ համեմատած իր մյուս մեծահարուստ գործընկերների հետ: Նա քիչ բարեգործական նախաձեռնություններ ունի և գլխավորապես շատ քիչ է հատկացնում բարեգործական նպատակներին: Իսկ այն բարեգործական կազմակերպությունը, որը նա ղեկավարում է՝ Musk Foundation-ը, գտնվում է ուշադրության կենտրոնում իր ոչ թափանցիկ կառուցվածքի և կասկածելի նվիրատվությունների պատճառով: Նրա մոտ $15 միլիարդի հասնող ակտիվների մեծ մասն ուղղվել է կազմակերպությունների, որոնք սերտ կապեր ունեն Մասկի և նրա բիզնեսների հետ: Ոչ վաղ անցյալում Մասկը նաև համաձայնել էր այն մտքին, որ բարեգործական կազմակերպությունները «զուտ բացասական» ազդեցություն ունեն աշխարհի վրա․ թերևս հենց դա է պատճառը, որ նա նույնիսկ ձևացնել չի փորձում, թե իր հիմնադրամն որևէ կերպ բարեգործական է: The New York Times-ը հայտնել էր, որ Musk Foundation-ը 2023 թվականին չի փոխանցել այն նվազագույն գումարը, որը պարտավոր էր հատկացնել՝ շեղվելով սահմանված շեմից ամբողջ $421 միլիոնով: Այս ամառ The Economist-ին տված այժմ արդեն աղմկահարույց հարցազրույցում Մասկն ասել էր․ «Իրականում չի լինի որևէ բան, որն ԱԲ-ն չկարողանա անել ավելի լավ, քան մարդիկ՝ բացառությամբ, թերևս, մարդ լինելուց», ինչը, նրա պատկերացմամբ, դրական երևույթ է: «Կարծում եմ՝ ԱԲ-ն կարող է գերազանցել մարդկային ինտելեկտի հանրագումարը մոտ հինգ տարուց», — շարունակել էր նա: — «Ամենահավանական արդյունքը զարմանալի առատության դարաշրջանն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է ունենալ այն ամենը, ինչ կարող է մտապահել»: Սա առաջին անգամը չէ, որ նա խորհուրդ է տալիս պատրաստվել գալիք ապագային՝ դառնալով շռայլ ծախսող: «Մի՛ անհանգստացեք 10 կամ 20 տարի հետո կենսաթոշակի համար փող կուտակելու մասին. դա նշանակություն չի ունենա», — ասել էր Մասկը հունվարին պոդքասթերից մեկի ժամանակ: — «Ձեզ պետք չի լինի խնայողություններ անել ծերության համար: Եթե մեր ասածներից նույնիսկ մի մասը ճշմարիտ է, կենսաթոշակի համար խնայելը կկորցնի իր իմաստը»: Այս ամսվա սկզբին Մասկը խոստացել էր «Ամերիկայի յուրաքանչյուր երեխայի» նվիրել SpaceX-ի մեկական բաժնետոմս. քայլ, որը, ըստ երևույթին, պատասխան էր նրա ԱԲ մրցակից Anthropic-ի հայտարարությանը, որն իր բաժնետոմսերի հսկայական մասն ուղղում է բարեգործական «հանրային օգտի հիմնադրամին» (public benefit fund):
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արդյոք փող խնայելն անիմաստ է․ Իլոն Մասկը խոստանում է «անսահման առատության» դարաշրջան
Արդյո՞ք Իլոն Մասկը բիզնեսի հանճար է, ինչպես նրան բնորոշում են երկրպագուներն ու ներդրողները, թե՞ «պատմության մեջ տասը ամենապայծառ մտքերից մեկը, ով մրցում է այնպիսի բազմակողմանի հանճարների հետ, ինչպիսիք են Դա Վինչին կամ Նյուտոնը», ինչպես մի առիթով պնդել էր նրա Grok չաթբոտը, գրում է Futurism-ը։Ինչ էլ որ նա լինի, մի բանում վստահաբար չես կարող մեղադրել նրան՝ ինքնագիտակցության ավելցուկ ունենալու մեջ: Հի...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Տեղահանված արցախցիների աջակցությունը կշարունակվի նաև 2027-ին
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Google-ը ընդլայնում է AI որոնման գովազդները միջազգային շուկաներում՝ փնտրելով եկամտի նոր աղբյուրներ
Armenian Business News (ABNews) / 8 hours ago

Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
Armenian Business News (ABNews) / 9 hours ago

Ինչպես ձախողումն ու հիասթափությունը վերածել հաջողության. 3 քայլ՝ հիմնված նյարդաբանության վրա
Armenian Business News (ABNews) / 9 hours ago
Related coverage

Ժանգլյոր անողի փոխարեն դառնում ես շարիկ. լավատեսական բյուջեն և իրական Հայաստանը
5TV Armenia / 54 minutes ago

Հայլուր | Խայտառակությունից կարմրում է ՀՀ անձնագիրը. այն կարելի է ձեռք բերել մոլերում՝ 28 650 դրամով
5TV Armenia / 56 minutes ago

Armenia ratifies trade deal with United Arab Emirates: THIS WEEK IN BUSINESS
CivilNet / 1 hour ago

Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
Factor.am / 1 hour ago