Հոկտեմբերի 29-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները՝ կարևորելով երկկողմ փոխգործակցության դրական դինամիկայի պահպանումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ու համագործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը։ Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական ամրապնդման հանձնառությունը՝ ընգծելով առևտրի, պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, հաղորդակցության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում առկա ներուժի արդյունավետ իրացմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը: Մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Մնացական Սաֆարյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը, ինչպես նաև փոխկապակցվածության և հաղորդակցությունների ծրագրերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

The Micro-Battlefields of COP17: Inside Armenia’s Fight for Tradition and Environmental Survival
Hetq / 1 hour ago

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Hetq / 1 hour ago

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության
Hetq / 2 hours ago

Դիպլոմավոր գործազուրկներ. կրթություն՝ առանց ապագայի
Hetq / 2 hours ago
Related coverage

Բայրամովն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային կապերի ամրապնդումը
1in.am / 11 minutes ago

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 20 minutes ago

Իրանը՝ հարվածի տակ, Կովկասը՝ բանակցությունների սեղանին. ո՞վ է վճարելու մեծ գործարքների գինը. #ՈւՂԻՂ
ABC Media / 26 minutes ago

Փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունն ընդլայվել է
Aravot / 36 minutes ago