Իսպանիայի հարավում՝ Գրանադա քաղաքում գտնվող «Էլ Ֆարգե» զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն հինգ աշխատակից։ Դեպքը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, իսկ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։ Ինչպես հայտնում է Daily Express-ը, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 08։58-ի սահմաններում։ Անդալուսիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապօգնության խմբեր։ Տարածքում նկատվել են նաև մի քանի ուղղաթիռներ։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանի այրման հատվածում։ Հինգ աշխատակից տուժել է․ նրանցից երկուսը տեղում բուժօգնություն են ստացել այրվածքների պատճառով, իսկ երեքը տեղափոխվել են հիվանդանոց՝ լսողության հետ կապված խնդիրներով։ Տարածքն անվտանգ դարձնելուց հետո գործարան են մուտք գործել Ազգային ոստիկանության պայթուցիկ նյութերի վնասազերծման ստորաբաժանման՝ TEDAX-ի մասնագետները՝ գնահատելու հնարավոր հետագա վտանգները։ Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է ունեցել հրետանային արկերի ոչնչացման աշխատանքների ընթացքում։ Անի Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսպանիայի հարավում զինամթերքի գործարանում հզոր պայթյnւն է տեղի ունեցել․ կան տուժածներ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ամասիայում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Մանթրաշի մեջ եմ, խուլիգաններն արեցին, ընդդիմությունը կուտը կերավ
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Ավինյանը գետնից վերցնում է «բիչոկն» ու մոտենում վարորդին
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago
Related coverage

Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքը՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում. Նիդերլանդական օրագիր
Aravot / 8 minutes ago

Արարատի մոտ փայտ են գտել․ Նոյյան տապանի առեղծվածը նոր հարցեր է առաջացնում #abcmedia #երկու_բառով
ABC Media / 8 minutes ago

Բուհական կոալիցիա՝ COP17-ում
Public Television of Armenia — 1Lurer / 8 minutes ago

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
Factor.am / 11 minutes ago