Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կապույտ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության ֆինանսավորմանը և այդ գործընթացում մասնավոր հատվածի ներգրավմանը։ Հոկտեմբերի 26-ին Բնության պահպանության միջազգային միության (IUCN) տաղավարում անցկացված առաջին քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են պետական պահպանվող տարածքներից դուրս իրականացվող բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման մարտահրավերներին, կայուն ֆինանսավորման մեխանիզմների ձևավորմանը և մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնման հնարավորություններին։ Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Ucom-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության փորձը՝ անդրադառնալով այն գործնական պայմաններին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի բնության պահպանությունը դառնա բիզնեսի գործունեության և երկարաժամկետ պատասխանատվության մաս։ Քննարկման առանցքային հարցերից էր նաև այն, թե ինչպես խրախուսել մասնավոր հատվածի ավելի լայն մասնակցությունը բնապահպանական ծրագրերի ֆինանսավորմանը։ Հոկտեմբերի 29-ին Հայաստանի տաղավարում անցկացված երկրորդ՝ Ճանաչումից դեպի ռեսուրսներ․ բնության պահպանության տարբեր դերակատարների ֆինանսավորումը՝ հանուն 3-րդ թիրախի (From Recognition to Resources: Financing the Diverse Stewards of Nature towards Target 3) խորագրով քննարկումը կազմակերպվել է FPWC-ի և IUCN-ի կողմից։ Այս քննարկումը կենտրոնացել է բնության պահպանությամբ զբաղվող պետական և ոչ պետական դերակատարների ֆինանսական հնարավորությունների ընդլայնման, երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման և ֆինանսական ռեսուրսների հասանելիության վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղական համայնքների, բնապահպանական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության զարգացմանը։ Որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ՝ Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է բնության պահպանության գործում ընկերությունների երկարաժամկետ ներգրավման կարևորությանը՝ ներկայացնելով Ucom-ի մոտեցումը, որի հիմքում ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի և մարդկային ներուժի կիրառումը։ Բնության պահպանությունը միայն պետության կամ բնապահպանական կազմակերպությունների պատասխանատվությունը չէ։ Բիզնեսը նույնպես կարող է կարևոր դեր ունենալ՝ ներդնելով ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև իր մասնագիտական փորձը, տեխնոլոգիաներն ու ռեսուրսները։ Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը դրա գործնական օրինակներից է։ Մենք ձգտում ենք ստեղծել երկարաժամկետ լուծումներ, որոնք իրական ազդեցություն կունենան բնության պահպանության վրա։ Համոզված եմ՝ նման գործընկերությունների հաջողված փորձը կարող է խրախուսել նաև այլ ընկերությունների՝ բնապահպանական նախաձեռնությունները դարձնելու իրենց գործունեության անբաժանելի մասը, նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ucom-ի և FPWC-ի երկարամյա համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք բնապահպանական նախաձեռնություններ՝ ներառյալ արևային էներգիայի համակարգերի տեղադրումը, վայրի բնության պահպանության համար նախատեսված տեսահսկման և մոնիթորինգի տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև հեռահաղորդակցության կապի ապահովումը բնապահպանական նշանակություն ունեցող հեռավոր տարածքներում։ Ընկերության աշխատակիցները ևս ներգրավված են բնապահպանական ծրագրերում՝ մասնակցելով ծառատունկերի և այլ նախաձեռնությունների։ Երկու պանելային քննարկումներն էլ առնչվել են հոկտեմբերի 1718-ին անցկացված Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի շրջանակում բարձրացված հարցերին։ Սիմպոզիումի արդյունքում մշակված Երևանյան գործողությունների կոչը (Yerevan Call to Action) կարևորում է բնության պահպանության գործում տարբեր դերակատարների ճանաչումը, նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը և կայուն ֆինանսավորման մեխանիզմների զարգացումը։ Ucom-ը հանդես է եկել որպես Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր և FPWC-ի հետ համագործակցության շրջանակում մասնակցել է նաև COP17-ի Կանաչ գոտու միջոցառումներին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտներում իրականացված նախաձեռնությունները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը
Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ձեր եղբոր քրգործը կարո՞ղ է ազդել ձեր անաչառության վրա. ՔՊ-ականը՝ Արծվիկ Մինասյանին
A1plus / 9 minutes ago

Ձեր եղբոր քրգործը կարո՞ղ է ազդել ձեր անաչառության վրա. ՔՊ-ականը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)
A1plus / 9 minutes ago

Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Արծվիկ Մինասյան
A1plus / 10 minutes ago

Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
A1plus / 10 minutes ago
Related coverage

Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Armenian Business News (ABNews) / 11 minutes ago

Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ
24TV / 24News / 12 minutes ago

Binance says it is beginning to recover crypto funds after $6.3bn hack thought to be largest ever
Public Radio of Armenia / 15 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago