ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8–9-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։Նա կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Վանիկ Ավետիսյանը և ԱԽ քարտուղարի խորհրդականներ Անահիտ Պողոսյանն ու Աշխեն Հայրապետյանը։ԱԽ քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է համապատասխան հաշվետվությունները ներկայացնի վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։