Արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Արդադարադատության նախարարությունը տեղեկություններ չի հայտնում միջնորդության վերաբերյալ՝ հղում կատարելով Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածին, ըստ որի՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը, հետևաբար, նման տեղեկատվություն տրամադրելը հակասում է դատական իշխանության հեղինակության պաշտպանության նպատակին: Հիշեցնենք՝ քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է դեռևս 2026թ. հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին: Նա 2026թ. օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, ինքնաբացարկ էր հայտնել։ Դատավորն ինքնաբացարկի պատճառ էր նշել իր և գործով պաշտպան Արա Զոհրաբյանի նախկին մասնագիտական կապը։ Դատավորը նշել էր, որ 2021թ. սովորել է Փաստաբանական ակադեմիայում և նույն ժամանակահատվածում փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու որակավորման քննություն է հանձնել։ Այդ ժամանակ Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահն ու որակավորման հանձնաժողովի նախագահը և անձամբ մասնակցել է դատավորի բանավոր քննությանը։ Այս հանգամանքն, ըստ դատավորի, կարող է անաչառ դիտորդի մոտ կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ։ Հակոբ Մանուկյանի գործով ԲԴԽ նիստը կկայանա նոյեմբերի 16-ին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել
Արդադարադատության նախարարությունը տեղեկություններ չի հայտնում միջնորդության վերաբերյալ՝ հղում կատարելով Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Աֆղանստանի պատերազմի մասնակիցների ապահովագրական փաթեթի հարցը կկարգավորվի
Hetq / 2 hours ago

Երթևեկության ժամանակավոր սահմանափակում Երևանում
Hetq / 2 hours ago

Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
Hetq / 3 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Hetq / 3 hours ago
Related coverage

Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Aysor.am / 33 minutes ago

Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 34 minutes ago

Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․
Factor.am / 44 minutes ago

Երուսաղեմում տղամարդը թքել է Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ
News.am / 49 minutes ago