Տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին հատկապես կարևոր է Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդումը, ինչպես նաև խաղաղ համակեցության և երկխոսության շարունակությունը։ Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն այս հայտարարությունն արել է Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում։ Նա նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և տարածաշրջանում տնտեսական զարգացման հույս ունի։ Տնտեսական հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության անկյունաքարն են ,- ասել է նա։