«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գոռավանցի հայտնի օրենքով գող` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի (Մարսո) որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել։ Մեղադրանքն առաջադրվել է քրեական ենթամշակույթին հարելու եւ շորթում կատարելու համար։ Նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել։ Գոռ Պետրոսյանը կրիմինալ պատմության մեջ ներգրավվել է ոմն Կարապետ Ղազարյանի միջնորդությամբ, երբ վերջինիս բարեկամը խնդիր է ունեցել մեկ այլ անձի հետ՝ պարտքի պատճառով։ Գոռը խոստացել է միջամտել ու հարցը լուծել եւ դրա դիմաց Ռոբերտից պահանջել է 3 հազար 500 դոլար։ Այդ գումարը ստացել է ոչ թե կանխիկ, այլ Ռոբերտի օգտագործած մեքենան 3 հազար 500 դոլարով ավելի էժան գնելով։ Մյուս դեպքով էլ, ըստ իրավապահների, Գոռը ծեծել է մի քաղաքացու՝ նրա անձնական կյանքի հետ կապված հարցի պատճառով, իսկ հետո նրա եղբորից՝ Կարենից, պահանջել է 2 հազար դոլար, որպեսզի այդ տեղեկությունը չտարածի։ Կարապետ Ղազարյանի նկատմամբ էլ է մեղադրանք առաջադրվել․ նրան մեղադրում են պարտքի հարցը լուծելու առաջարկ անելու եւ քրեական ենթամշակույթի նպատակներն իրականացնելու մեջ»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել․ «Հրապարակ»
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ․ նրանց թվում՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետը
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջհանգիրյանը խոսել է, Կոնջորյանի եղբայրը նեղսրտել է, գողականի որդուն են «բռնել». ինչ է գրում մամուլը
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Ի՞նչ նպատակով են ԱԺ պատգամավորները մեկնելու Դուբլին․ գործուղման ծախսերը կհատուցվեն պետական բյուջեից
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Ջհանգիրյանը խոսել է, Կոնջորյանի եղբայրը նեղսրտել է, գողականի որդուն են «բռնել». ինչ է գրում մամուլը
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago
Related coverage

Ինձ ոչ ոք չի կարող հրահանգ տալ, բայց Փաշինյանը աջակցել է եղածին․ Ս․ Մինասյանը՝ ԱԺ-ի ծեծկռտուքի մասին
24TV / 24News / 15 minutes ago

Ջրի մեջ սնդիկի առկայությունը նորմա՞լ է․ Ծավի ջրի հետքերով
ABC Media / 15 minutes ago

Ընդգծվել է ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը
Shant News / 15 minutes ago

ՀՅԴ անդամները Մոսկվայում հանդիեպել են կուսակցությունների ներկայացուցիչների հետ
PanArmenian / 19 minutes ago