Գյումրի քաղաքը սնուցող «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ տրամագծով պողպատե ջրագիծը վթարվել է։ Վթարի պատճառով քաղաքում հայտարարվել է ջրանջատում։ Ջրատարի մեծ տրամագծի պատճառով համակարգի դատարկման համար պահանջվել է զգալի ժամանակ, որից հետո «Վեոլիա Ջուր» ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները սկսել են վթարավերացման աշխատանքները։ Մասնագետները կշարունակեն աշխատել նաև գիշերը՝ ջրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։ «Վեոլիա ջուր» ընկերությունը հավաստիացնում է, որ կանի առավելագույնը՝ առավոտյան հայտարարված ժամին սպառողների ջրամատակարարումը լիովին վերականգնելու համար։