Գարնանից ի վեր Ռուսաստանի տարբեր մարզերում գորշ արջերի հարձակման հետևանքով մահվան 29 դեպք է գրանցվել։ Այս մասին են վկայում РИА Новости -ի հավաքագրած տվյալները։ Այսօր մահացել է Կրասնոյարսկի երկրամասի լավագույն որսորդներից մեկը՝ Վիտալի Ելֆիմովը ,- գրում է լրատվականը։ Արջի հարձակման հետևանքով մահվան 2 դեպք էլ գրանցվել է Բուրյաթիայում, երեքական՝ Կամչատկայում և Տոմսկի մարզում, մեկական՝ Արխանգելսկի ու Վոլոգդայի մարզերում, Խաբարովսկի երկրամասում, Տուվայում և Ալթայի Հանրապետությունում: Իրկուտսկի մարզում զոհվել է յոթ, Կրասնոյարսկի երկրամասում՝ ութ մարդ։ Ավելի վաղ հայտնել էինք , որ բնակչության անվտանգությունն ապահովելու և վտանգը չեզոքացնելու նպատակով՝ պատկան մարմինները ստիպված են եղել ծայրահեղ միջոցների դիմել․ տարեսկզբից ի վեր ՌԴ տարածքում ոչնչացվել է ավելի քան 3400 արջ: Մասնագետները կենդանիների ագրեսիվ վարքագիծն ու բնակեցված շրջաններին մոտենալը պայմանավորում են անտառներում կերի պակասով և բնական ապրելավայրերի փոփոխությամբ, ինչը գիշատիչներին ստիպում է սնունդ փնտրել բնակավայրերում: