A A Պաշտոնական COP17-ի նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի օգնականի հետ Աջակցիր «Ա1+»-ին COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը, բանակցությունների ընթացքը և Կողմերի միջև համաձայնության հասնելու հնարավորությունները։ Կարևորվել են կառուցողական երկխոսությունը, փոխըմբռնման ամրապնդումը և համատեղ ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության միջազգային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու ուղղությամբ։ COP17-ի նախագահը վերահաստատել է Հայաստանի նախագահության պատրաստակամությունը՝ նպաստելու Կողմերի միջև համաձայնության ձևավորմանն ու համաժողովի արդյունավետ ավարտին։ ՔՊ-ն նոր պատգամավոր ունի Ծավի ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆ Ֆինլանդիայի նախագահն իրականում ի՞նչ է ասել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին Փլվածք Գաջեգործների փողոցում․ կան տուժածներ