Վրաստանի խորհրդարանի, Ախալցխայի քաղաքապետարանի և Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի աշխատակազմի աջակցությամբ՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11:00-ից, Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում կանցկացվեն անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ։ Բժշկական արշավի շրջանակներում բնակիչները հնարավորություն կունենան անցնելու ախտորոշիչ և գործիքային հետազոտություններ, ինչպես նաև ստանալու տարբեր մասնագիտությունների բժիշկների անվճար խորհրդատվություն։ Քաղաքացիներին կսպասարկեն հետևյալ մասնագետները՝ թերապևտ, սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, անգիոլոգ, ընդհանուր վիրաբույժ, գինեկոլոգ, վնասվածքաբան, թոքաբան, գաստրոէնտերոլոգ, մամոլոգ։ Կիրականացվեն նաև ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն և դոպլերոգրաֆիա։ Ակցիային կմասնակցեն Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի, Ալեքսանդր Ալադաշվիլիի անվան կլինիկայի, Գագուայի կլինիկայի, «Գիդմեդի» և «Կարապս Մեդլայնի» բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Բժշկական ակցիայի կապակցությամբ նոյեմբերի 6-ին Ախալցխայի քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի անվճար։ Գրառումը Ախալցխայում կանցկացվեն անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ appeared first on .