Մենք պետք է ձգտենք ոչ միայն տեղային հրադադարի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Խորը ցավով տեղեկացա, որ ռուսական անօդաչու ինքնաթիռը ընկել է Դնեպրի երկաթուղային կայարանի վրա, ինչը շատ լուրջ հետևանքներ է ունեցել։ Ես իմ ցավակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում նախագահ Զելենսկիին և ուկրաինացի ժողովրդին։ Այս իրավիճակում մենք պետք է ձգտենք ոչ միայն տեղային հրադադարի, ինչպես Օլեշկիում համաձայնեցվածը։ Անընդունելի է, որ Ռուսաստանը շարունակում է մերժել բոլոր նման առաջարկները՝ ընտրելով սրացումը և թիրախավորելով քաղաքացիական անձանց։ Մենք պետք է կրկնապատկենք մեր համատեղ ջանքերը արդար և երկարատև խաղաղության համար և ստիպենք Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-գրել է Ֆրանսիայի նախագահը։