Ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած բախումը: Դիրքորոշումը. Վարչապետը նշել է, որ դատապարտում է բռնությունը, սակայն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ձեռնարկած միջոցառումներին: Պատասխանատվությունը. Փաշինյանը տեղի ունեցած միջադեպի ամբողջ պատասխանատվությունը դրել է ընդդիմադիր պատգամավորների վրա: Վարչապետն անդրադարձել է նաև Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող քննարկումներին: Առաջարկ ընդդիմությանը. Փաշինյանի խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ գործը չի հասնի արտահերթ ընտրությունների, և կձևակերպվի մի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել: Նշանակությունը. Նա ընդգծել է, որ Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգային հարց է, որն ունի նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակություն: (Ավելի վաղ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանն առաջարկել էր ընդդիմությանը կողմ քվեարկել, եթե հաստատվի, որ դա Բաքվի վերջին նախապայմանն է խաղաղության համար): Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին, որով սահմանվում են արտոնություններ ՆԳՆ ուսումնական հաստատության սովորողների համար: Կարգավորումը. Ուսանողները կստանան տարկետում ուսման ամբողջ ընթացքում, իսկ բուհն ավարտելուց հետո ՆԳՆ համակարգում ծառայության անցնելու դեպքում ամբողջությամբ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից: Փորձագիտական կարծիք. Մինչ Կառավարությունը նպատակ է դնում ընդլայնել մասնագիտական կրթությունը, փորձագետները նշում են, որ սա կարող է դառնալ բանակից խուսափելու այլընտրանքային ճանապարհ: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է տեղական շուկայում ներկրված մրգերի գերիշխման հարցը: Պատճառը. Վարչապետի պարզաբանմամբ՝ սուպերմարկետներին և ներկրողներին ավելի հեշտ է աշխատել դրսի արտադրողների հետ, քանի որ մատակարարման ամբողջ շղթան փաստաթղթավորված է: Լուծումը. Փաշինյանը հայտարարել է, որ գործող հարկային համակարգը խթանել է ներմուծումը և խոչընդոտել հայկական տնտեսությունների ապրանքի վաճառքը, ինչի պատճառով Կառավարությունը որոշել է հարկային դաշտ բերել գյուղոլորտը: ՀՀ Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղաքացիներին զգուշացնելով ԿԲ անունից տարածվող կեղծ լիազորագրերի և փաստաթղթերի մասին: Զեղծարարների սխեման. Խարդախները կեղծ փաստաթղթերի միջոցով փորձում են քաղաքացիների անունից վարկեր ձևակերպել և այլ ապօրինի գործարքներ իրականացնել: ԿԲ հորդորը. Ֆինանսական կազմակերպությունները սպասարկման ընթացքում նման փաստաթղթեր չեն պահանջում: Կասկածելի դեպքերում քաղաքացիներին կոչ է արվում անմիջապես կապ հաստատել իրենց սպասարկող բանկի հետ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերի 29-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինՃեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած բախումը:Դիրքորոշումը. Վարչապետը նշել է, որ դատապարտում է բռնությունը, սակայն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ձեռնարկած միջոցառումներին:Պատասխանատվությունը. Փաշինյանը տեղի ունեցած միջադեպի ամբողջ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Հոկտեմբերի 29-ի բիզնես լուրերը
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Armenian Business News (ABNews) / 3 hours ago
Related coverage

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․ Սիբիգա
24TV / 24News / 15 minutes ago

Ադրբեջանը Ուկրաինային 1.5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է տրամադրել
Aravot / 17 minutes ago

Գազալցակայանում պայթել է «Օpel» մակնիշի ավտոմեքենա․ ՆԳՆ
A1plus / 19 minutes ago

Մի մասը պետք է մանդատը դնի ու գնա, մի մասն էլ խելոք, գլուխը կախ՝ կաշխատի․ Գևորգ Պապոյան
A1plus / 22 minutes ago