ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմի հետ քննարկել է բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության ու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` նշելով, որ հանդիպումը կայացել է այսօր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։Մայր աթոռից հայտնել են նաև, որ քննարկվել են Բլեքֆրայերս Հոլի և Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի հայոց թեմի գործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ արցախահայության իրավունքների և հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կազմակերպումն ու Օքսֆորդում գիտաժողովների անցկացումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից
Քննարկվել է նաև Բլեքֆրայերս Հոլում հոգևորականների ուսումնառության և հետազոտական աշխատանքի հնարավորությունները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ՀՅԴ ներկայացուցիչները Պետդումայում հանդիպել են 2 կուսակցության ներկայացուցիչների հետ
Sputnik Armenia / 20 minutes ago

Члены АРФД провели встречи с представителями "Единой России" и "Справедливой России"
Sputnik Armenia / 26 minutes ago

Ադրբեջանը հերթական անգամ խաբել է իշխանություններին, նրանք էլ՝ ՀՀ ժողովրդին․ Վարդևանյան
Sputnik Armenia / 27 minutes ago

Гарегин II обсудил с представителем Оксфорда права арцахцев и сохранение наследия НК
Sputnik Armenia / 45 minutes ago
Related coverage

Միջազգային մեխանիզմները բավարար չեն, քանի դեռ Հայաստանը տեր չի կանգնում արցախցիների իրավունքներին. Բեգլարյան
Aravot / 38 minutes ago

ՈւՂԻՂ. Արցախի ժողովրդի իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ քնարկում
News.am / 1 hour ago

Խոչընդոտել են Արցախի հարցը բարձրացնել COP 17-ի շրջանակում | Երկիրն այսօր 29․10.2026 | 20։00
Yerkir / 1 hour ago

What we witnessed in Azerbaijani-occupied parts of Syunik
CivilNet / 1 hour ago