Կոյուղու անցկացման աշխատանքների ընթացքում փլուզման հետևանքով զոհված Վալերին Կոտայքի Արզնի գյուղից էր՝ մոտ 50 տարեկան, ինչպես պատմել է նրա համագյուղացին ու գործընկերը: Փլուզումից ավելի քան երկու ժամ հետո է փրկարարներին հաջողվել դուրս բերել նրա մարմինը: 63-ամյա մի տղամարդ էլ վիրավորվել է, նրան ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: