Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից հայտնում են, որ Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և Հայաստանում Սլովենիայի դեսպան Մատեյա Պրևոլշեկի ուղեկցությամբ։ Պատվիրակությանը դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ –00—ՅՄ The post Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր appeared first on 24News .