ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների շրջանակում սահմանափակում է կիրառվել պարտապան Ա․Հ․-ին և նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող շուրջ 84 անշարժ, 59 շարժական գույքերի, 255 տրանսպորտային միջոցի, պարտապանի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց տարբեր ընկերություններում ունեցած ընդհանուր 875 բաժնետոմսի, 8 ընկերություններում 100% մասնակցությունների, 8 ընկերություններում ունեցած համապատասխանաբար 84.38%, 99.996%, 65%, 99,997%, 8,5%, 0,004%, 0,003% և 90% մասնակցությունների, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 813.347.447 ՀՀ դրամ, 20.500 Եվրո, 249.375 ԱՄՆ դոլար գումարների չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։ Միաժամանակ պարտապանին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց արգելվել է վերը նշված գույքերի և գույքային իրավունքների տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։ Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և պարտապան Ա․Հ․-ի հետ փոխկապակցված անձ՝ Փ.Խ.-ին է հանձնվել պահատվության պարտապան Ա.Հ.-ին պատկանող ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Նոյ թաղամասում գտնվող բնակելի տունը՝ արգելելով կատարել որևէ գործողություն անշարժ գույքի տնօրինման հետ։ Ա․Հ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի անվամբ գրանցված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող առևտի սրահը, 7 անշարժ գույք, 213 տրանսպորտային միջոց ևս զննվել են և հանձնվել պահատվության՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀԿԱԾ-ն արգելել է Արկադի Համբարձումյան-ին և փոխկապակցված անձանց տնօրինել իրենց գույքը․ 255 մեքենա, 84 անշարժ գույք
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ռուբեն Ռուբինյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնումը
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Ալիևը չի մասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Սլովենիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

Ով ասեց ունի 50 ձայն, 100 ձայն, ես էդ մարդու հետևից էթալու եմ, ոչնչացնեմ. Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago
Related coverage

Մենք խզում ենք հարաբերությունները ՌԴ-ի հետ և վնաս ենք հասցնում մեր կենսական շահերին
Yerkir / 12 minutes ago

Բռնության դեմ նախագծի համահեղինակը բռնությանն է աջակցում #abcmedia #մինչդեռ
ABC Media / 15 minutes ago

Էս տարածքն արյուն շատ ա տեսել, էսօր էլ ենք տեսել, ես չեմ ուզի, որ որևէ մեկի քթից արյուն գա․ Քոչարյան
A1plus / 16 minutes ago

Էս տարածքն արյուն շատ ա տեսել, էսօր էլ ենք տեսել, ես չեմ ուզի, որ որևէ մեկի քթից արյուն գա․ Քոչարյան (տեսանյութ)
A1plus / 16 minutes ago