ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների շրջանակում սահմանափակում է կիրառվել պարտապան Ա․Հ․-ին և նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող շուրջ 84 անշարժ, 59 շարժական գույքերի, 255 տրանսպորտային միջոցի, պարտապանի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց տարբեր ընկերություններում ունեցած ընդհանուր 875 բաժնետոմսի, 8 ընկերություններում 100% մասնակցությունների, 8 ընկերություններում ունեցած համապատասխանաբար 84.38%, 99.996%, 65%, 99,997%, 8,5%, 0,004%, 0,003% և 90% մասնակցությունների, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 813.347.447 ՀՀ դրամ, 20.500 Եվրո, 249.375 ԱՄՆ դոլար գումարների չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։ Միաժամանակ պարտապանին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց արգելվել է վերը նշված գույքերի և գույքային իրավունքների տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։ Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և պարտապան Ա․Հ․-ի հետ փոխկապակցված անձ՝ Փ.Խ.-ին է հանձնվել պահատվության պարտապան Ա.Հ.-ին պատկանող ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Նոյ թաղամասում գտնվող բնակելի տունը՝ արգելելով կատարել որևէ գործողություն անշարժ գույքի տնօրինման հետ։ Ա․Հ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի անվամբ գրանցված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող առևտի սրահը, 7 անշարժ գույք, 213 տրանսպորտային միջոց ևս զննվել են և հանձնվել պահատվության՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։ –00—ՅՄ The post Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա
ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ԱԺ-ՈՒՄ ԾԵԾՈՒՋԱՐԴԻՑ, ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ. ՓՈՁՈՒՄ ԵՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ
24TV / 24News / 17 minutes ago

Հայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումը
24TV / 24News / 28 minutes ago

Խոստանում եմ՝ վաղը շշերը կվերադառնան դահլիճ, ավարտեցինք այս ծանր օրը․ ԱԺ նախագահ
24TV / 24News / 33 minutes ago

Այս տարածքը արյուն շատ է տեսել, ես չեմ ուզի, որ որևէ մեկի քթից արյուն գնա, դա իրականությունն է
24TV / 24News / 36 minutes ago
Related coverage

Մենք խզում ենք հարաբերությունները ՌԴ-ի հետ և վնաս ենք հասցնում մեր կենսական շահերին
Yerkir / 15 minutes ago

Բռնության դեմ նախագծի համահեղինակը բռնությանն է աջակցում #abcmedia #մինչդեռ
ABC Media / 19 minutes ago

Էս տարածքն արյուն շատ ա տեսել, էսօր էլ ենք տեսել, ես չեմ ուզի, որ որևէ մեկի քթից արյուն գա․ Քոչարյան
A1plus / 20 minutes ago

Էս տարածքն արյուն շատ ա տեսել, էսօր էլ ենք տեսել, ես չեմ ուզի, որ որևէ մեկի քթից արյուն գա․ Քոչարյան (տեսանյութ)
A1plus / 20 minutes ago