IDBank-ը IDream ծրագիրը մեկնարկել է վեց տարի առաջ՝ ուսանողների և նորավարտների համար բանկային ոլորտում կարիերա սկսելու հնարավորություն ստեղծելու նպատակով։ Ծրագրի ավելի քան 200 շրջանավարտ արդեն միացել է Բանկի թիմին։ «Ուրախ ենք, որ IDream-ի միջոցով ուսանողները հնարավորություն են ստանում իրենց կարիերան սկսել բանկային ոլորտում։ Ծրագրի շրջանակում Բանկի փորձառու մասնագետներն ու ղեկավարները նրանց փոխանցում են ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական փորձ։ Ուսանողները երկու ամսվա ընթացքում կստանան նաև կրթաթոշակ։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է․ այս տարի ստացել ենք շուրջ 700 դիմում», – ասաց IDBank-ի մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանը։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում ուսանողները կծանոթանան Բանկի գործունեությանը, կառուցվածքին և պրոդուկտներին, ապա գործնական ուսուցում կանցնեն մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում։ Ծրագրի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան միանալու Բանկի թիմին։ «Մասնաճյուղային ցանցում աշխատում են մասնագետներ, որոնք իրենց կարիերան սկսել են IDream ծրագրից և այսօր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։ Նրանց փորձը ցույց է տալիս, որ ծրագիրը կարող է դառնալ երկարաժամկետ մասնագիտական զարգացման մեկնարկային կետ»,- նշեց IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավարի տեղակալ, IDream ծրագրի դասընթացավար Սմբատ Ավագյանը։ Բանկային աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հաճախորդների հետ հեռավար հաղորդակցումը կոնտակտային կենտրոնում։ Հենց այստեղ են շատ ուսանողներ ամբողջապես ծանոթանում բանկային պրոդուկտներին, սպասարկման գործընթացներին և տարբեր ստորաբաժանումների համագործակցությանը․ «Կոնտակտային կենտրոնում աշխատանքը լավ հնարավորություն է ուսանողների և բանկային ոլորտում փորձ չունեցող մասնագետների համար՝ ծանոթանալու Բանկի հիմնական պրոդուկտներին, ծրագրերին և նախաձեռնություններին։ Ունենք բազմաթիվ հաջողված օրինակներ, երբ աշխատակիցները կարիերան սկսել են հենց Կոնտակտային կենտրոնից և հետագայում առաջադիմել Բանկում», - ասաց Բանկի Կոնտակտային կենտրոնի ղեկավար, IDream ծրագրի դասընթացավար Դավիթ Լազարյանը։ IDream ծրագրով IDBank-ը նպաստում է երիտասարդների մասնագիտական զարգացմանը և բանկային ոլորտում նոր մասնագետների պատրաստմանը։ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ *գովազդ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Մեկնարկել է IDBank-ի IDream ուսումնական ծրագրի 16-րդ շրջափուլը՝ 35 մասնակցի հնարավորություն ընձեռելով ձեռք բերել բանկային ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Armenian Business News (ABNews) / 31 minutes ago

Ոստիկաններն ու փրկարարները կկարողանան ԶՈՒ-ում ժամկետային ծառայություն չանցնել
Armenian Business News (ABNews) / 58 minutes ago

244 կարգապահական տույժ և 9 քրեական վարույթ. ՆԳՆ-ն ամփոփել է 2026թ. 9 ամիսների ծառայողական քննությունների արդյունքները
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

ՖրանսիաՆ 5 միլիարդ եվրո կհատկացնի կրթության ոլորտին զանգվածային բողոքի ցույցերից հետո
Armenian Business News (ABNews) / 1 hour ago
Related coverage

Փաշինյանն ու Կայզերն անդրադարձել են Հայաստանի եվրոպական կապերին և տարածաշրջանային ապաշրջափակմանը
PanArmenian / 14 minutes ago

Սպառողական վարկերը գնում են «ղումարբազությունը» ֆինանսավորելու վրա. Խաչատրյան
Pastinfo / 19 minutes ago

Մեկընդմիշտ պետք է այս էջը փակենք. աշխատավարձերի բարձրացման նախագիծն ենք քննարկելու. Գարիկ Սարգսյան
168 Jham / 50 minutes ago

Նոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է․ ՄՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել
24TV / 24News / 54 minutes ago